Գլխավոր տեղեկություն
Համար
N 763
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (02.10.2003-19.04.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2000 թվականի N 763

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`

 

Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան (հանձնաժողովի նախագահ)
Վ. Ոսկանյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ
Վ. Աթալյան   - ՀՀ ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ
Ա. Բաբայան - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ավագ սպա գնդապետ
Հ. Թորոսյան   - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ
Տ. Ավետիսյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային վերահսկողության վարչության պետ
Մ. Գևորգյան   - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
 Հ. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի վարչության պետ
Ա. Բադալյան -  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կովկասի բաժնի վարիչ (պատասխանատու քարտուղար)
Ն. Մաթոսյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության կցորդ
Հ. Վարդանյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարար» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.01 N 328, փոփ. 01.10.03 N 467-Ա)

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2000 թ. նոյեմբերի 16
Երևան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան