ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 156-Ա |
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի «Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացման ընթացակարգը և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևերը սահմանելու մասին» թիվ 42-Ա որոշումը.
2) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության, մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 43-Ա որոշումը.
3) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 24-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» թիվ 64-Ա որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ` |
Տ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական: