«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2006 թվականի N 488-Ն
ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ՄԱՀԱՑՈՒ ԿԱՄ ԾԱՆՐ ԵԼՔՈՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ՄԱՀԱՑՈՒ ԿԱՄ ԾԱՆՐ ԵԼՔՈՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի (այսուհետ` արտադրական դժբախտ դեպք) հաշվառման և տեխնիկական քննության գործընթացը:
(1-ին կետը փոփ. 28.07.11 N 1130-Ն)
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների վրա:
(2-րդ կետը լրաց. 28.07.11 N 1130-Ն)
3. Հաշվառման և տեխնիկական քննության ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարների յուրաքանչյուր դեպք, արտադրական դժբախտ դեպքեր:
4. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների միևնույն իմաստը:
5. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության նպատակն արտադրական վտանգավոր օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի տեխնածին բնույթ կրող պատճառները և հանգամանքները պարզելն է:
II. ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
6. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացնում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ազգային կենտրոն), ինչպես նաև հավատարմագրված անձինք: Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը:
(6-րդ կետը խմբ. 28.07.11 N 1130-Ն)
6.1. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն):
(6.1-ին կետը լրաց. 28.07.11 N 1130-Ն)
7. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձն օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի մասին անհապաղ տեղեկացնում է գործակալությանը և ազգային կենտրոնին` հաղորդելով հետևյալ տվյալները`
ա) արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը.
բ) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման համարը (բացառությամբ շահագործման չհանձնված օբյեկտների).
գ) տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի բնույթը (տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի, շինությունների ավերածություններ, չվերահսկվող պայթյուն, հրդեհ, վնասակար նյութերի արտանետումներ կամ արտադրական վտանգավոր օբյեկտներում օգտագործվող տեխնիկական միջոցների խափանում, տեխնոլոգիական գործընթացի ռեժիմից շեղում և այլն).
դ) տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը.
ե) մահացու և ծանր ելքով դժբախտ դեպքերի թիվը:
Տեղեկությունները հաղորդվում են հեռախոսային կամ այլ հեռահաղորդակցության կապի միջոցներով:
(7-րդ կետը լրաց. 28.07.11 N 1130-Ն)
8. (կետը չեղյալ է ճանաչվել 28.07.11 N 1130-Ն)
9. Տեղի ունեցած տեխնածին վթարի կամ արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննությունն անցկացնելու նպատակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ազգային կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնախումբ: Հանձնախմբում ընդգրկվում են ազգային կենտրոնի, արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձի ներկայացուցիչներ և համապատասխան ոլորտի մասնագետներ: Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության անցկացման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի կողմից մեկօրյա ժամկետում ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել գործակալության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ազգային կենտրոնի, հավատարմագրված անձանց և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
(9-րդ կետը խմբ. 28.07.11 N 1130-Ն, փոփ. 10.12.20 N 2010-Ն)
10. Հանձնախումբն անհապաղ սկսում է իր աշխատանքը` առաջին հերթին ուսումնասիրելով դիտարկվող օբյեկտի մասին արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրառված տեղեկությունները (արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկատեխնոլոգիական տվյալներ և արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքներ): Ռեեստրից ամփոփ տվյալներն ստանալուց հետո հանձնախումբը մեկ օրվա ընթացքում մեկնում է տեղի ունեցած տեխնածին վթարի կամ արտադրական դժբախտ դեպքի վայրը:
11. Հանձնախումբը տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի վայրում`
ա) կատարում է տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի վայրի զննում, լուսանկարում և կազմում է դեպքի վայրի պլանը, սխեման, ուրվագիծը (էսքիզը).
բ) տեղեկություններ է հավաքում ականատեսներից.
գ) պարզում է տեխնածին վթարին կամ արտադրական պատահարին նախորդող հանգամանքները.
դ) պարզում է տեխնոլոգիական գործընթացների, օգտագործվող տեխնիկական միջոցների տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների խախտումները.
ե) ստուգում է տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը նախագծային փաստաթղթերի պահանջներին.
զ) ստուգում է օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին.
է) պարզում է դիտարկման, ազդարարման, կապի միջոցների և այլ տեխնիկական համակարգերի առկայությունն ու հուսալիությունը.
ը) պարզում է տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի զարգացման հերթականությունը` հիմնվելով ականատեսներից ստացված տեղեկությունների, տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության, փորձագիտական եզրակացության և դեպքի վայրի զննման տվյալների վրա:
12. Հանձնախումբը 4-օրյա, իսկ հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության հանձնաժողովը ոչ ավելի, քան 10-օրյա ժամկետում ամփոփում է տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի պատճառներն ու հանգամանքները և կազմում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի պատճառների տեխնիկական քննության մասին եզրակացություն (N 1 ձև) (այսուհետ` եզրակացություն)` 2 օրինակից:
(12-րդ կետը լրաց. 28.07.11 N 1130-Ն)
13. Եզրակացությանը կցվում են`
ա) տեխնիկական քննություն անցկացնելու նպատակով հանձնախումբ ստեղծելու մասին հրամանը.
բ) տեղի ունեցած տեխնածին վթարի և արտադրական դժբախտ դեպքի վայրի պլանը, սխեման, ուրվագիծը (էսքիզը), լուսանկարները.
գ) վերջին մեկ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմված փորձագիտական եզրակացությունը.
դ) նախկինում տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների և դրանց վերացումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դրանց առկայության դեպքում).
ե) տեխնածին վթարին, արտադրական դժբախտ դեպքին առնչվող այլ փաստաթղթեր:
14. Ազգային կենտրոնը 2 օրվա ընթացքում եզրակացության մեկ օրինակը` կից փաստաթղթերով, ներկայացնում է գործակալություն, իսկ փաստաթղթերի պատճենները` արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձին: Փաստաթղթերի երկրորդ օրինակը` կարված, կնքված վիճակում, ենթակա է պահպանման ազգային կենտրոնում:
Եթե տեղի է ունեցել դժբախտ դեպք, ապա ազգային կենտրոնը եզրակացության և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին և դատախազություն: Եթե առաջացել է (կամ կարող է առաջանալ) սուր մասնագիտական հիվանդություն կամ թունավորում, ապա եզրակացության և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության հանձնաժողովը եզրակացությունը ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին: Լիազոր մարմնի ղեկավարի կողմից եզրակացությունը հաստատվելուց հետո գործակալությունը հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության եզրակացությանը տալիս է սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով ազգային կենտրոնի համար սահմանված ընթացք:
(14-րդ կետը փոփ., լրաց. 28.07.11 N 1130-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, 10.12.20 N 2010-Ն)
15. Արտադրական վտանգավոր օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարները, արտադրական դժբախտ դեպքերը սահմանված ձևով հաշվառվում են գործակալությունում` տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման գրանցամատյանում (N 2 ձև):
(15-րդ կետը փոփ. 28.07.11 N 1130-Ն)
16. Հանձնախմբի և հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել դատական կարգով:
(16-րդ կետը փոփ. 28.07.11 N 1130-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ՄԱՀԱՑՈՒ ԿԱՄ ԾԱՆՐ ԵԼՔՈՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
_______________________________________________________________________ (հրամանը) Հանձնաժողովը` կազմով` Նախագահ_______________________________________________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը)
Հանձնաժողովի անդամներ __________________________________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը) _________________________________________________________________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը) ________________________________________________________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը)
կատարել է_______________________________________________________________ (կազմակերպության, օբյեկտի անվանումները) տեղի ունեցած_____________________________________________________________ (տեխնածին վթարի, մահացու կամ ծանր ելքով _________________________________________________________________________ արտադրական դժբախտ դեպքի համառոտ նկարագրությունը)
տեխնիկական քննությունը և կազմել սույն եզրակացությունը` 1. Այն արտադրական վտանգավոր օբյեկտի բնութագիրը, որտեղ տեղի է ունեցել ___________________________________________________________________________ (նշել ինչպես նախագծային, այնպես էլ փաստացի (մինչև վթարը) տեխնիկական տվյալները, օբյեկտի ___________________________________________________________________________ (սարքավորումների) աշխատանքային ռեժիմները, ___________________________________________________________________________ տեղեկություններ նման վթարների, լիցենզիաների, թույլտվությունների առկայության մասին)
2. Արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարի, ____________________________________________________________________________ (տեղի ունեցած տեխնածին վթարից տուժածները, վթարի ժամանակ ներկա գտնվող ____________________________________________________________________________ աշխատողները, այլ մասնագետներ, երբ և որտեղ են անցել ուսուցումը, հրահանգավորումը և ստացել գիտելիքներ) ____________________________________________________________________________
3. Տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի հանգամանքները ____________________________________________________________________________ (նշել, թե ինչ է նախորդել տեխնածին վթարին, ինչպես են ընթացել տեխնոլոգիական և աշխատանքային գործընթացները, ____________________________________________________________________________ ով է ղեկավարել դրանք, տեխնածին վթարի հետ կապված մյուս անձանց գործողությունները, ներկայացնել ____________________________________________________________________________ վթարի նկարագրությունը, հանգամանքները, վթարի սկիզբը և զարգացման ընթացքը)
4. Տվյալներ տուժածի (տուժածների) մասին ____________________________________________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ____________________________________________________________________________ մասնագիտությունը (պաշտոնը), ընդհանուր աշխատանքային ստաժը)
5. Տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի պատճառները ____________________________________________________________________________ (վտանգավոր արտադրական կամ արտաքին գործոնների առկայությունը, ____________________________________________________________________________ մեքենասարքավորումների անսարքությունը կամ դրանց կառուցվածքային թերությունները, ____________________________________________________________________________ տուժածի ուսուցանված և հրահանգավորված չլինելը, անբավարար տեխնիկական հսկողությունը, ____________________________________________________________________________ իրավական ակտերի պահանջների խախտումները)
6. Եզրակացությանը կցվող նյութերը` 1) 2) 3) 4) Հանձնաժողովի նախագահ____________________________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) Հանձնաժողովի անդամներ____________________________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) __________________________________________________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) __________________________________________________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) __________________________________________________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը)
_____ _________ 201__թ.
(ձևը խմբ. 28.07.11 N 1130-Ն) |
Ձև N 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ՄԱՀԱՑՈՒ ԿԱՄ ԾԱՆՐ ԵԼՔՈՎ
|
(հավելվածը փոփ. 21.08.08 N 1042-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.07.11 N 1130-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, 10.12.20 N 2010-Ն)