ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2018 թվականի N 1456-Ա
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 31-ի N 1456 -Աորոշման |
Ա ն հ ա տ ա կ ա ն կ ա զ մ
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առԵՎտրի հարթակի լրամշակման ԵՎ պետական կառավարման մարմինների միջԵվ «Փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի
Տ. Ավինյան | - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Դանիելյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Ավանեսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Ծատուրյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
Շ. Ներսիսյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի
տեղակալ |
Ս․ Քրմոյան | - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի թվայնացման փորձագիտական թիմի ղեկավար (համաձայնությամբ) |
Լ. Ավետիսյան | - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Դ. Ավագյան | - Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու (համաձայնությամբ) |