ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2021 թվականի ք. Երևան |
թիվ 15-Ա |
ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունը, նոյեմբերի 9-ին՝ «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը, նոյեմբերի 10-ին՝ «ՇԱՐԿ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները, նոյեմբերի 11-ին՝ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ («Շանթ սպորտ» ծրագիր) և «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունները, ընդ որում «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունները հայտ են ներկայացրել նաև հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի համաձայն յուրաքանչյուր հայտին կից ներկայացվել է.
1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,
2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,
5. էթիկայի կանոնագիր,
6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,
7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
2020 թվականի նոյեմբերի 17-ի և նոյեմբերի 18-ի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցները մինչև 30 րոպե տևողությամբ հրապարակել են իրենց հայտերը և կից փաստաթղթերը։
2021 թվականի հունվարի 8-ին «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությունը և 2021 թվականի հունվարի 13-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը ներկայացրել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներին մասնակցելու հայտերը հետ վերցնելու մասին դիմումներ, որոնց համաձայն մրցույթներին նրանց մասնակցությունը դադարեցվել է, հետևաբար «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների հայտերի վերաբերյալ վարկանիշային քվեարկություն չի իրականացվել:
2021 թվականի հունվարի 15-ին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի վարկանիշային քվեարկության արդյունքում «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունները ստացել են հետևյալ վարկանիշային միավորները.
հ/հ |
Ընկերության անվանումը |
Ամփոփիչ միավորները ըստ գնահատման թերթիկի համարի |
Վարկանիշային միավորը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |||
1 |
«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲԸ |
91 |
95 |
87 |
88 |
91 |
84 |
77 |
613 |
2 |
«ՇԱՐԿ» ՍՊԸ |
95 |
111 |
91 |
93 |
95 |
88 |
84 |
657 |
3 |
«ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊԸ |
76 |
81 |
73 |
78 |
71 |
79 |
73 |
531 |
«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունները հաղթահարել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի անցողիկ շեմը, սակայն հաղթող չեն ճանաչվել՝ սահմանված սլոթերի քանակը ավելի բարձր վարկանիշային միավորներ ստացած մասնակիցների կողմից զբաղեցվելու հիմքով:
«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 14-Ա որոշմամբ ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ՝ ստանալով լիցենզիա ստանալու իրավունք։
«ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ և «ՇԱՆԹ» ՍՊ («Շանթ սպորտ» ծրագիր) ընկերությունները ներկայացրել են միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտ։
Ընկերությունների կողմից ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առնում հետևյալ չափանիշները՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամբողջ թվերով՝ 20 միավորային սանդղակով գնահատում է գնահատման թերթիկում նշված յուրաքանչյուր չափանիշը՝
1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,
2. հայերեն հաղորդումների գերակայությունը,
3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,
4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,
5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,
6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիտարկում է թվային հանրային մուլտիպլեքսը որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը արտացոլում է հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։
Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հանրային մուլտիպլեքսների գործունեության միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ սլոթերի օգտագործման լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողներն ունենում են կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինում են անկախ ու վստահելի, ապահովում են հաղորդումների բարձր որակ։ Նրանք առանցքային դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։
Հանրային մուլտիպլեքսում մեդիածառայություններ մատուցողներն այլ մեդիածառայություններ մատուցողներից առանձնանում են կարծիքների լայն շրջանակով, մասնագիտական էթիկայի կանոնների պահպանմամբ, անաչառության, սոցիալական արդարության, լրագրողների իրավունքների պաշտպանության չափորոշիչների սահմանմամբ և կատարմամբ։
Վարկանիշային քվեարկությունից առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով և համադրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից կազմված ընկերությունների գործունեության վերաբերյալ տվյալները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկությամբ հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.
հ/հ |
Ընկերության անվանումը |
Ամփոփիչ միավորները ըստ գնահատման թերթիկի համարի |
Վարկանի- շային միավորը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |||
1 |
«ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ |
71 |
73 |
68 |
69 |
71 |
64 |
76 |
492 |
2 |
«ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ |
67 |
67 |
61 |
73 |
71 |
59 |
65 |
463 |
3 |
«ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊԸ |
74 |
75 |
78 |
80 |
78 |
80 |
77 |
542 |
4 |
«ՇԱՆԹ» ՍՊԸ («Շանթ սպորտ» ծրագիր) |
31 |
27 |
29 |
34 |
34 |
28 |
33 |
216 |
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման համաձայն անցողիկ շեմ է համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, այն է՝ 280 միավորը։
Վարկանիշային քվեարկության արդյունքում «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունը («Շանթ սպորտ» ծրագիր) չի հաղթահարել մրցույթի անցողիկ շեմը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 102-Ա որոշմամբ հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ՝ 9 սլոթերի քանակով, սահմանելով, որ սլոթերի քանակը կարող է նվազել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, միաժամանակ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 8-ի թիվ 2-Ա որոշմամբ սլոթերի քանակը սահմանվել է 7։
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով ու համադրելով վարկանիշային քվեարկության արդյունքները, այդ թվում նաև միաժամանակ հանրապետական սփռման և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների՝ որոնք հաղթահարել են մրցույթի անցողիկ շեմը, սակայն հանրապետական սփռման մրցույթում հաղթող չեն ճանաչվել, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. «ՇԱՐԿ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերություններին ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթողներ և տրամադրել Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերություններին ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2021 թվական: