ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2020 թվականի N 859-Ա
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 28-ի N 859-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետ |
2. |
«Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2021 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս |
3. |
«Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2020 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մաս |
6. |
«Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն |
2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս |
7. |
«Էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորի ընտրության մրցութային կարգը, միասնական օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մաս |
8. |
«Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս |
9. |
«Բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաս |
10. |
«Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում բնակչության (բացառությամբ տուժածների) անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2021 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ |
11. |
«Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ |
12. |
«Բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ոստիկանություն |
2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ |
13. |
«Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ (համաձայնությամբ) |
2021 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մաս |
14. |
«Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման առանձին տեսակների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2021 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մաս |
15. |
«ՇՄԶ հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2021 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ մաս |
16. |
«Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մաս |
17. |
«Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառման և կենսաբժշկական հետազոտությունների անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մաս |
18. |
«Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս ներպատվաստման և փոխպատվաստման շրջանակներում կլինիկական փորձարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մաս |
19. |
«Դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մաս |
20. |
«Ձևաբանական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մաս |
21. |
«Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1082-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1212-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս |
22. |
«Բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մաս |
23. |
«Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, բաշխման, բացթողման, իրացման և կիրառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2021 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մաս |
24. |
«Բժշկական արտադրատեսակի պետական գրանցման, գրանցումը մերժելու, կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև փորձագիտական եզրակացության հիման վրա բժշկական արտադրատեսակի ներմուծումը (արտահանումը) մերժելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մաս |
25. |
«Բժշկական արտադրատեսակի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2021 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մաս |
26. |
«Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակը, դրա մասերը կամ բաղադրիչները ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների ներս բերելու) և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների դուրս բերելու) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մաս |
27. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2020 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետ |
28. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2020 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-22-րդ կետեր, 3-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասեր |
29. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2020 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-22-րդ կետեր |
30. |
«Բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների կլինիկական փորձարկումների իրականացման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մաս |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |