ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2021 թվականի N 17-Ա
«ՇԱՄՍ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Ամբողջ աշխարհի եզդիները» (Eziden Weltweit e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ պատերազմից տուժած ազգությամբ եզդի կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (30 տեղ, 18,500 կգ ընդհանուր քաշով, 13,100 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,485.4 եվրոյին համարժեք դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. հունվարի 12 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2021 թ. հունվարի 12-ի N 17-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը |
Ապրանքի քանակը (հատ) |
Ապրանքի արժեքը (եվրո) |
Անվասայլակ |
26 |
1,500 |
Քայլելու համար շրջանակ |
50 |
700 |
Քայլելու միջոց |
20 |
800 |
Դիմակ |
4500 |
3,000 |
Բաճկոն |
100 |
100 |
Տաբատ |
80 |
40 |
Սվիտեր |
200 |
100 |
Կոշիկ |
150 զույգ |
225 |
Ներքնազգեստ |
20 |
17.50 |
Նասկի |
50 զույգ |
17.50 |
Շամպուն |
100 |
100 |
Լոգանքի գել |
50 |
70 |
Մարմնի լոսյոն |
40 |
80 |
Ատամի մածուկ |
100 |
150 |
Վերմակ |
50 |
300 |
Բարձ |
30 |
150 |
Ծածկոց |
20 |
100 |
Քնապարկ |
10 |
150 |
Խաղալիք |
500 |
2,500 |
Դպրոցական պարագա |
100 |
500 |
Մատիտ |
1,000 |
1,000 |
Թուղթ |
1,000 |
1,500 |
Ընդհանուր |
18,500 կգ |
13,100 եվրո |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |