Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 682-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 308,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում, բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Բարդի Պրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00152742) 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N 14 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքում առողջության կենտրոնի կառուցման նախագծային փաստաթղթերի կազմում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. նոյեմբերի 5-ի N 682-Ա որոշման |
«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը իր 17 ամյա գործունեության ընթացքում կարևորել է բնակչության առողջության պահպանումը։ Անհրաժեշտ գիտելիքներն ու միջոցները հասանելի դարձնելը գյուղական համայնքների բնակիչներին և բուժ անձնակազմին եղել է առաջնահերթություն։ Հաշվի առնելով կատարված աշխատանքը առողջապահության ոլորտում, ինչպես նաև COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանի գյուղական համայնքների բժշկական հաստատությունների ներկայիս վիճակը, հիմնադրամը որոշում է կայացրել Դսեղ համայնքում կառուցել նոր առողջության կենտրոն։ Ներկայումս Դսեղն ունի առողջության կենտրոն, այն կառուցվել է «Հայկական կարմիր խաչի ընկերության» աջակցությամբ 1990 թվականին։ Շենքային վատ պայմանները անհնար են դարձնում որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը համայնքների բնակիչներին։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը հագեցված է լինելու նորագույն բժշկական սարքավորումներով ինչը թույլ կտա ներգրավել հյուր-բժիշկ մասնագետների։ Հյուր-բժիշկների կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի, սակայն չեն գերազանցի կազմակերպված այցի(երի) ինքնարժեքը։ Այսպիսի այցերը հնարավոր է կազմակերպվեն շաբաթական և ամսական հաճախականությամբ։ Նշված այցերի նպատակն է՝ հասանելի դարձնել տարածաշրջանում բացակա/չներկայացված բժշկական ծառայությունները։ Հիմնականում ներգրավելու ենք նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժիշկների։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ ք. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լուռու մարզ, Դսեղ համայնք, համայնքային զարգացում, առողջապահություն։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 308,500,000 ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Դեսղ, Չկալով, Դեբետ, Մարց, Ձորագետ, Քարինջ, Վահագնի, Ձորագյուղ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Անտառամուտ, Թումանյան, Լոռուտ, Շամուտ, Ահնիձոր և Աթան համայնքների բնակիչները։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շինարարություն՝ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և/կամ կնքել՝ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր՝ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի, Դսեղի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն իրականացվելու է ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկություններ ներկայացնելով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |