Գլխավոր տեղեկություն
Համար
N 2180-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2020-31.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 26.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2020

25.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2180-Լ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարներին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` վերաբերող մասով ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված միջոցառումների պատշաճ և ժամանակին կատարումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման 3-րդ կետով սահմանված գումարները պետական բյուջեից Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին են տրամադրվում նվիրատվության պայմանագրի հիման վրա, իսկ չօգտագործված գումարները (մնացորդները) ենթակա չեն վերադարձման պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

25.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2020 թվականի

 դեկտեմբերի 24-ի N 2180

 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ սահմանված՝ անհայտ կորած զինծառայողների և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կամավորագրված անձանց (այսուհետ՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայող) ընտանիքների անդամներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Ամենամսյա դրամական վճարը տրամադրվում է գտնվելու վայրն անհայտ զինծառայողի ամուսնուն և ծնողին (այսուհետ՝ շահառու)՝ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ համապատասխան մարմին) տրամադրած՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկը՝ համաձայն N 1 ձևի։

3. Օրենքով նշված կամավորագրված անձի դեպքում սույն կարգի 2-րդ կետում նշված անվանացանկին կցվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավորական հիմունքներով ներգրավելու մասին տեղեկանքը՝ տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված անվանացանկը կազմում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը։ Անվանացանկը կազմելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 9–ի N 1114-Լ հրամանով ստեղծված հանձնաժողովը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանն է տրամադրում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անվանացանկը (ըստ համապատասխան մարմինների)՝ համաձայն N 2 ձևի՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով։ Անվանացանկի թղթային տարբերակը հաստատվում է սույն կետում նշված հանձնաժողովի ղեկավարի կողմից։

5. Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անվանացանկը տրամադրում է համապատասխան մարմնի զորահավաքային և (կամ) անձնակազմի կառավարման և կադրային գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը (ստորաբաժանումներին)՝ անվանացանկում ընդգրկված անձանց զինծառայող կամ կամավորագրված անձ հանդիսանալու հանգամանքը հաստատելու և նրանց ընտանիքի՝ սույն կարգի 2–րդ կետում նշված անդամների տվյալները ճշգրտելու նպատակով։

6. Համապատասխան մարմնի զորահավաքային և (կամ) անձնակազմի կառավարման և կադրային գործառույթներ իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի 5-րդ կետում նշված հանգամանքի և գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների՝ սույն կարգի 2–րդ կետում նշված անդամների վերաբերյալ տեղեկությունները համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանն է տրամադրում 10 աշխատանքային օրվա ընթացքում, թղթային և էլեկտրոնային տարբերակով՝ համաձայն N 1 ձևի։

7. Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումն ամփոփում է սույն կարգի 6–րդ կետում նշված տեղեկությունները, ճշգրտում է անվանացանկը և ճշգրտված անվանացանկը տրամադրում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը` օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված պայմանների առկայության վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում (այդ թվում՝ հետագայում իրեն հայտնի դառնալուց հետո) համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը տրամադրելու համար։

8. Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղեկություններ ստանալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ է կատարում անվանացանկում, և հիմնադրամին է տրամադրվում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկը։ Եթե սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում տեղեկություններ չեն ստացվում, ապա համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկը հիմնադրամին է տրամադրում սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետը լրանալու հաջորդ աշխատանքային օրը։

9. Հիմնադրամը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է սույն կարգով նախատեսված վճարումը կատարելու վերաբերյալ որոշում, յուրաքանչյուր շահառուի անունով բացում է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բանկային հաշիվ և կատարում է առաջին վճարումը։

10. Հիմնադրամը սույն կարգի հիման վրա առաջին վճարումը կատարելուց հետո յուրաքանչյուր ամսվա համար դրամական վճարը կատարում է (գումարը շահառուի բանկային հաշվին է փոխանցում) հաջորդ ամսվա ընթացքում՝ մինչև այդ ամսվա 3-րդ աշխատանքային օրը։

11. Ամենամսյա դրամական վճարի վճարումը դադարեցվում է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10–ի N 2001-Լ որոշման հավելվածի 4–րդ կետով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում։

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները հիմնադրամին է տրամադրում համապատասխան մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը՝ այդ

տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը։

13. Սույն կարգի 2-րդ կետում նշված անվանացանկում չներառված՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամներին ամսական դրամական վճարը տրամադրվում է դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ համաձայն սույն կարգի։ Դիմումը և փաստաթղթերը ներկայացվում են համապատասխան մարմնի (որտեղ ծառայել է զինծառայողը) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 Ձև N 1

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

—————————————————————
Համապատասխան մարմինը

 

հ/հ

Անհայտ կորած զինծառայողի ծառայության տեսակը, զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին

Զորամասը, անհայտ կորելու օրը, ամիսը, տարին, վայրը և պատճառը (եթե պարզված է)

Շահառուի ազգակցական կապը անհայտ կորած զինծառայողի հետ կամ կարգավիճակը

Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

1.

       

2.

       

 

 

Սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման ղեկավար ———

—————————————— Կ. Տ.

 

 Ձև N 2

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

Հ/հ

Զինծառայողի ազգանունը, անունը,

հայրանունը

Կարգավիճակը (զինծառայող կամ կամավորական)

Ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարեթիվ)

Հաշվառման հասցեն և զինկոմիսարիատը (եթե պարզված է)

1.

       

2.

       

3.

       

       

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.01.2021, N 103-Լ 31.01.2021, N 2180-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան