ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 1013-Ա
«ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Միջպետական արժութային կոմիտեի ստեղծման մասին 1995 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին։
2. Հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|