17.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 1531-Ն
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ՝ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻՑ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
17.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման |
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ՝ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻՑ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները:
2. Հասկացություններն օգտագործվում են «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստով:
3. Բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն շինությունում, և կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը:
4․ Բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը`
1) Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևանի համայնքի վարչական սահմաններում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում և Մեղրու համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից.
2) վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը. վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը.
3) նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքերական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվի հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին (վիճակախաղի դեպքում՝ տասնութ տարին) չլրացած ֆիզիկական անձանց և լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ բուքմեյքերական գրասենյակ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2020 թվական: