ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2020 թվականի N 1372-Ն
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված ավտոմեքենայի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 55-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ 6 ավտոմեքենա,».
2) N 1 հավելվածի 55-րդ կետի «ժդ» ենթակետում «6» թիվը փոխարինել «5» թվով.
3) N 2 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
4) N 2 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
5) N 2 հավելվածի վերջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1372-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ
NN |
Մակնիշը, |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Ձեռքբերման |
Սկզբնական արժեքը |
Վերագնահատված արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
HYUNDAI SONATA 2.0 |
262 LL 60 |
2010 թ. |
10.02.2011 թ. |
10000000 |
5370000 |
3662282,6 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2020 թվական: