Գլխավոր տեղեկություն
Համար
N 83
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.05.2020-23.05.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610) Հոդ.678
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.05.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի, 2020 թվական N 83

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 18-ի N 471-Ա, 472-Ա, N 473-Ա, N 474-Ա, 475-Ա, N 476-Ա,N 477-Ա, N 479-Ա և N 480-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 20-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Անտառային Գեղեցկուհի» ՍՊԸ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Անտառային պուրակ (ՀՎՀՀ 04709768).

2) Ա/Ձ «Մարգար Խոսրովյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Արարատյան 28 (ՀՎՀՀ 86015805).

3) Ա/Ձ «Նշան Մանուկյան», Արմավիրի մարզ, գ. Դալարիկ (ՀՎՀՀ 49659418).

4) Ա/Ձ «Լաերտ Մնացականյան», Արմավիրի մարզ, գ․ Քարակերտ (ՀՎՀՀ 51702169).

5) ԱՁ «Մարգար Գևորգյան», Արմավիրի մարզ, գ. Դալարիկ (ՀՎՀՀ 80465656).

6) «Երիտասարդական սրճարան» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Նարեկացու 196 (ՀՎՀՀ 05015053).

7) Ա/Ձ «Ալվարդ Թադևոսյան», Վայոց ձորի մարզ, Զառիթափ համայնք, Վայք-Գորիս Մայրուղի 9-րդ կմ (ՀՎՀՀ 77600257).

8) Ա/Ձ «Սարգիս Գևորգյան», Վայոց ձորի մարզ, Զառիթափ համայնք, Վայք-Գորիս մայրուղի 9-րդ կմ (ՀՎՀՀ 76824112).

9) Ա/Ձ «Արմինե Լագզյան», Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Ադելյան 12 / 1 (ՀՎՀՀ 78671322).

10) «ՎԱՆ» Ա/Կ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 4ա (ՀՎՀՀ 04205215).

11) Ա/Ձ «Սմբատ Մակարյան», Արարատի մարզ, գ. Տափերական (ՀՎՀՀ 46411683).

12) Ա/Ձ «Նարինե Սարգսյան», Արարատի մարզ, ք. Արտաշատ (ՀՎՀՀ 46415684).

13) Ա/Ձ «Ազատուհի Քալանթարյան», Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի փողոց (ՀՎՀՀ 87237562).

14) Ա/Ձ «Նորիկ Ավագյան», Կոտայքի մարզ, Հրազդան Զորավար Անդրանիկ 6 (ՀՎՀՀ 40547379).

15) Ա/Ձ «Տիգրան Մարգարյան՝ Կոտայքի մարզ, ք. Հրազդան,կենտրոն 27/6 (ՀՎՀՀ 40533007).

16) «Սվետլանա» ՍՊԸ՝ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Տուֆագործների 39 (ՀՎՀՀ 06103008).

17) Ա/Ձ «Սեդա Աստոյան», Շիրակի մարզ, ք. Արթիկ, Շահումյան 31 (ՀՎՀՀ 57236609).

18) Ա/Ձ «Գուրգեն Վարդանյան», Շիրակի մարզ, ք. Արթիկ, Երկաթուղայինների 3 (ՀՎՀՀ 61718487).

19) Ա/Ձ «Վահան Բեգոյան», ք. Երևան, Ազատամարտիկների 74/1 (ՀՎՀՀ 22602261).

20) Ա/Ձ «Վահան Բեգոյան», ք. Երևան, Ազատամարտիկների 76/1 (ՀՎՀՀ 23150705):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 22-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան