ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2019 թվականի N 1679-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 991-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 24-ի «Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 991-Ա որոշման հավելվածում «Լ. Սողոմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի և գնահատման բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Ս. Ենոքյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության ավագ մասնագետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 12 Երևան |