ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2019 թվականի N 1833-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հրավիրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
4. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 9-ի N 1833-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Վերմիշյան |
- |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
Ռ․ Գրիգորյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Հ. Մարության |
- |
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Վ. Տերտերյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ն. Խաչատուրյան |
- |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Ա. Ղուլարյան |
- |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Ա․ Կարախանյան |
- |
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ |
Ս․ Ղազարյան |
- |
ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Մեսչյան |
- |
Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
Լ. Իսկանդարյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Տ. Մանուկյան |
- |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |