ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1701-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ, ՏԱՎՈՒՇԻ, ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2019 թվականին հատկացնել 616,224.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 120,242.5 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 1 աղյուսակի.
2) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 79,693.2 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 2 աղյուսակի.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 36,495.9 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 3 աղյուսակի.
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 103,217.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 4 աղյուսակի.
5) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 105,358.6 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 5 աղյուսակի.
6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին՝ 171,217.4 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 6 աղյուսակի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում՝ ձեռքբերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:
3. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 7 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 3 Երևան |
|
|
ՀՀ կառավարության 2019 թվականի |