ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-79-Ն-14
2019 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2019 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՆՀ-240-Ա, նոյեմբերի 7-ի թիվ ՆՀ-241-Ա, թիվ ՆՀ-242-Ա, թիվ ՆՀ-244-Ա և թիվ ՆՀ-245-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ԲԴԽ-69-Ո-157 որոշումը, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահների գրությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 18-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Միսակյան Վահե Ներսեսի» բառերով.
2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 23-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մելիքսեթյան Արմինե Սերժիկի» բառերով.
3) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 21-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Քանաքեռ» բառը փոխարինել «Էրեբունի» բառով, «Դատավոր» սյունակի «Բարսեղյան Իշխան Արամայիսի» բառերը փոխարինել «Մխեյան Դանիել Մերուժանի» բառերով.
4) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Հրազդանի, Չարենցավանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Կոտայքի մարզի վարչական տարածք» բառերով.
5) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Եղվարդի, Աբովյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Կոտայքի մարզի վարչական տարածք» բառերով.
6) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Աբովյանի, Եղվարդի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Կոտայքի մարզի վարչական տարածք» բառերով.
7) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Չարենցավանի, Հրազդանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Կոտայքի մարզի վարչական տարածք» բառերով.
8) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին և 4-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Աբովյանի, Եղվարդի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Կոտայքի մարզի վարչական տարածք» բառերով.
9) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 3-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Հրազդանի, Չարենցավանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Կոտայքի մարզի վարչական տարածք» բառերով.
10) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Չարենցավանի, Աբովյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Կոտայքի մարզի վարչական տարածք» բառերով.
11) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Եղվարդի, Աբովյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Կոտայքի մարզի վարչական տարածք» բառերով.
12) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ստեփանյան Գառնիկ Գարուշի» բառերով.
13) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ստեփանյան Մարիաննա Ռազմիկի» բառերով.
14) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Միսակյան Վահե Ներսեսի» բառերը.
15) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վանաձոր» բառը փոխարինել «Սպիտակ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական |
Ռ. Վարդազարյան |
2019 թ. նոյեմբերի 21 |