ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 հուլիսի 2018 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով տվյալների անդրսահմանային շրջանառության կարգավորմանն ուղղված նախաձեռնության մշակման մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ նախաձեռնության հետագա մշակման մեջ շահագրգռվածության առկայությունը.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել «Տվյալների անդրսահմանային շրջանառության կարգավորման մոդելների մշակում» թեմայով ուսումնասիրության անցկացումը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
