ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2019 թվականի N 386-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՏԱՐԵԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Եվրոպական միության Արևելյան գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների համաժողովի բյուրոյի տարեկան նիստի մասնակիցների (20 մարդ) 2019 թվականի մարտի 28-ին Հայաստանի Հանրապետությունում ընդունելության` պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը՝ 250,000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 10 Երևան |