ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի N 1722-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Ֆինանսների նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) դադարեցնել ներքին աուդիտի վարչության գործունեությունը.
2) լիցենզավորման, գործունեության ծանուցման և գնահատման գործակալությունն անվանափոխել լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալության:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 11-րդ կետի 15-րդ ենթակետի «դ» պարբերությունը.
2) որոշման հավելվածի 32-րդ կետում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 17-րդ ենթակետը,
բ. 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21) լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալություն:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 19 Երևան |