ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 օգոստոսի 2019 թ. |
թիվ 40-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝ «Որդեգրման մասին» Ձև 1-որդեգրում (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել՝ «Որդեգրման մասին» Ձև 1-որդեգրում (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Որդեգրման մասին» Ձև թիվ 1-որդեգրում ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 96 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 40-Ն որոշման |
1. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի
մարդ |
Տողի հա-մարը |
Ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
նրանցից ըստ տարիքի և սեռի | ||||||||||||
մինչև 6 ամսական |
6 ամսականից մինչև 1 տարեկան |
1 - 6 |
7-9 |
10-15 |
16-18 | ||||||||||
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
1 |
Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը |
||||||||||||||
նրանցից |
|||||||||||||||
2 |
երկկողմանի ծնողազուրկ երեխա |
||||||||||||||
3 |
միակողմանի ծնողազուրկ երեխա |
||||||||||||||
4 |
միայնակ մոր երեխա |
||||||||||||||
5 |
ծնողներն անհայտ են (ընկեցիկ երեխա) |
||||||||||||||
6 |
ծնողները զրկված են ծնողական իրավունքներից |
||||||||||||||
7 |
ծնողները օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անգործունակ |
||||||||||||||
8 |
ծնողներն օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անհայտ բացակայող |
||||||||||||||
9 |
ծնողները մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրա դաստիարակությունից |
||||||||||||||
10 |
ծնողները տվել են որդեգրման համար գրավոր համաձայնություն |
2. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ քաղաքացիության և սեռատարիքային կազմի
Տողի համարը |
Ընդամենը |
այդ թվում` կանայք |
նրանցից ըստ տարիքի և սեռի | ||||||
18-30 |
31-65 |
66 և բարձր | |||||||
ընդամենը |
այդ թվում` կանայք |
ընդամենը |
այդ թվում` կանայք |
ընդամենը |
այդ թվում` կանայք | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը, մարդ |
||||||||
2 |
այդ թվում` ՀՀ քաղաքացիներ |
||||||||
3 |
օտարերկրյա քաղաքացիներ |
3. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի
մարդ |
Տողի հա-մարը |
Ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
նրանցից ըստ տարիքի և սեռի | ||||||||||||
մինչև 6 ամսական |
6 ամսականից մինչև 1 տարեկան |
1 - 6 |
7-9 |
10-15 |
16-18 | ||||||||||
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
1 |
Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակը |
||||||||||||||
նրանցից |
|||||||||||||||
2 |
երկկողմանի ծնողազուրկ երեխա |
||||||||||||||
3 |
միակողմանի ծնողազուրկ երեխա |
||||||||||||||
4 |
միայնակ մոր երեխա |
||||||||||||||
5 |
ծնողներն անհայտ են (ընկեցիկ երեխա) |
||||||||||||||
6 |
ծնողները զրկված են ծնողական իրավունքներից |
||||||||||||||
7 |
ծնողները օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անգործունակ |
||||||||||||||
8 |
ծնողներն օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անհայտ բացակայող |
||||||||||||||
9 |
ծնողները մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրա դաստիարակությունից |
||||||||||||||
10 |
ծնողները տվել են որդեգրման համար գրավոր համաձայնություն |
4. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի և որդեգրողների քաղաքացիության
մարդ |
Տողի հա-մարը |
Ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
նրանցից ըստ տարիքի և սեռի | |||||||||||||
մինչև 6 ամսական |
6 ամսականից մինչև 1 տարեկան |
1 - 6 |
7-9 |
10-15 |
16-18 | |||||||||||
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ |
ընդա-մենը |
այդ թվում` աղջիկ-ներ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 | |
1 |
Որդեգրված երեխաների թվաքանակը |
ՀՀ քաղաքացու կողմից |
||||||||||||||
2 |
այդ թվում` մեկ անձի կողմից |
|||||||||||||||
3 |
ամուսնական զույգի կողմից |
|||||||||||||||
4 |
օտարերկրյա քաղաքացու կողմից |
|||||||||||||||
5 |
այդ թվում` մեկ անձի կողմից |
|||||||||||||||
6 |
ամուսնական զույգի կողմից |
5. Որդեգրման գործընթացն ըստ կենտրոնացված հաշվառման
Տողի համարը |
Ընդամենը | |
1 |
2 |
3 |
1 |
Որդեգրումն անվավեր ճանաչելու դեպքերի քանակը |
|
2 |
Որդեգրումը վերացնելու կապակցությամբ դատարան հայցադիմում ներկայացնելու առաջարկների քանակը |
|
3 |
դրանցից` ընթացք են տրվել |
|
4 |
որից` ավարտվել են հայցի բավարարումով |
|
5 |
Որդեգրողի որդեգրման հնարավորության մասին տրված եզրակացությունների քանակը |
|
6 |
որից` բացասական |
|
7 |
դրանցից` բողոքարկվել են դատական կարգով |
|
8 |
որից` ավարտվել են հայցի բավարարումով |
Ղեկավար՝ |
_______________________ |
___________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
|
___________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
<< _ _ >>____ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 40-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը կարգավորում է «Որդեգրման մասին» Ձև 1-որդեգրում (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի» բաժնի 1–10 տողերում լրացվում են տվյալներ որդեգրման ենթակա հաշվառված երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: Սույն հրահանգի իմաստով որդեգրման ենթակա են համարվում առանց ծնողական խնամքի մնացած, գտնված (ընկեցիկ), ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:
8. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ քաղաքացիության և սեռատարիքային կազմի» բաժնի 1-ին տողում լրացվում է հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, որից առանձնացվում են ՀՀ քաղաքացիների (տող 2) և օտարերկրյա քաղաքացիների (տող 3) թվաքանակները: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա:
9. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի» բաժնի 1–10-րդ տողերում լրացվում են տվյալներ որդեգրված երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ:
10. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի և որդեգրողների քաղաքացիության» բաժնի 1-ին տողում լրացվում է ՀՀ քաղաքացու կողմից որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, որից առանձնացվում են մեկ անձի կողմից (տող 2) և ամուսնական զույգի կողմից (տող 3) որդեգրվածները, 4-6-րդ տողերում լրացվում են վերը նշված ցուցանիշներն ըստ օտարերկրյա քաղաքացիների:
11. «Որդեգրման գործընթացն ըստ կենտրոնացված հաշվառման» բաժնի 1-ին տողում լրացվում է որդեգրումն անվավեր ճանաչված դեպքերի քանակը: Որդեգրումը համարվում է անվավեր, եթե ծնողների կողմից իրենց պարտականությունները չեն կատարվել կամ չարաշահվել են իրավունքները: Բաժնի 2-րդ տողում լրացվում է որդեգրումը վերացնելու կապակցությամբ դատարան հայցադիմում ներկայացնելու առաջարկների քանակը: Բաժնի 3-րդ տողում լրացվում է դատարան հայցադիմում ներկայացնելու այն առաջարկների քանակը (տող 2-ից), որոնց ընթացք է տրվել, իսկ 4-րդ տողում` բավարարված հայցադիմումների քանակը:
12. Բաժնի 5-րդ տողում լրացվում է որդեգրողի որդեգրման հնարավորության մասին տրված եզրակացությունների քանակը, որից առանձնացվում է բացասական եզրակացությունների քանակը (տող 6): Բաժնի 7-րդ տողում լրացվում է բացասական եզրակացությունների այն քանակը, որոնք բողոքարկվել են դատական կարգով, իսկ 8-րդ տեղում` բողոքարկված այն հայցերի քանակը, որոնք բավարարվել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով: