ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2018 թվականի N 957-Ա
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով՝
1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 16-ի N 957 -Աորոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Բադասյան |
- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար) |
Ջ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Հ. Բիչախչյան |
- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ |
Է. Մարտիրոսյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Ա. Ավթանդիլյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ |
Հ. Սահակյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետի պարտականությունները կատարող |
հանձնաժողովի քարտուղար |
- ՀՀ Վարչապետի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի աշխատակից |
(հավելվածը խմբ. 03.07.19 N 890-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |