ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2019 թվականի N 428-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-069-25.03.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 23 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-069-25.03.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված գործող իրավական կարգավորումներն ու մոտեցումները.
1. Նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել Ակադեմիային օգտագործման համար ամրացված գույքը, և ինչով է պայմանավորված Գիտությունների ազգային ակադեմիայի առանձնահատկությունը գույքի օտարման կարգավորումների հարցում: Հարկ է նշել նաև, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջանում Գիտությունների ազգային ակադեմիայի համար բացառություններ նախատեսել գույքի օտարման կարգում: Նշված տեղեկատվության բացակայությունը հնարավորություն չի տալիս լիարժեք ձևով գնահատելու ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը:
2. «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական գույքի օտարման կարգը սահմանում է Կառավարությունը:
Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատվել է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը, որի 4-րդ կետի համաձայն՝ հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված՝ շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ վարչություն) ներկայացմամբ` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում:
Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված՝ շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական ու պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարման մասին որոշումն ընդունվում է վարչության պետի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում: Ընդ որում, շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի (միավորի) օտարումն իրականացվում է աճուրդով` սույն կարգի 14.1-19-րդ կետերի պահանջներին համապատասխան:
3. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից Ակադեմիային ամրացված գույքը:
Կարգավորումից բխում է, որ անհրաժեշտության պարագայում հիմնադիրը կարող է Ակադեմիային ամրացված գույքը հետ վերցնել և գույքի նշանակությանը համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետել այն:
4. Միաժամանակ հարկ է նկատի ունենալ նաև, որ.
1) գիտության զարգացման հարցերով ոչ միայն զբաղվում են Գիտությունների ազգային ակադեմիայում, այլ նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում,
2) ակադեմիական գիտության զարգացման համար գիտական կադրերից բացի չափազանց կարևոր նշանակություն ունի նաև նյութատեխնիկական բազան, որը Հայաստանի Հանրապետությունում նյութական միջոցների անբավարար լինելու պատճառով զարգացած չէ։ Ընդ որում, շենքերը, շինություններն այդ նյութատեխնիկական բազայում, հատկապես բնական գիտությունների զարգացման գործում, էական նշանակություն չունեն,
3) պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման դաշտում նման դրույթի սահմանումը գործնականում կարող է ստեղծել արհեստական խոչընդոտներ պետական գույքի արդյունավետ կառավարման բնագավառում։