ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 403-Ա
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, ք. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, ՀՎՀՀ՝ 02528755) իրականացվող` 67,375,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08602616) 2019 թվականի մայիսի 16‑ին կնքված N 0820/ՕT/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ամառային ճամբարի կազմակերպում՝ 67,375,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հուլիսի 8-ի N 403-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի 9-12 տարեկան 1750 երեխաների ներգրավում նշված մարզերում իրականացվող՝ երեխայի բարեկեցությանն (կրթություն, առողջապահություն, երեխաների պաշտպանություն, քրիստոնեական դաստիարակություն) ուղղված ծրագրերում, երեխաների ֆիզիկական զարգացում և ակտիվ հանգստի կազմակերպում ամառային ճամբարում: | |||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: | |||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
1. «Վորլդ Վիժն» Մեծ Բրիտանիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Օpal Drive, Fօx Milոe, Miltօո Keyոes, MK15 0ZR, ՍK 2. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ հասցե՝ 34834 Weyerհaeսser Way Sօ. Federal Way, WA 98001 3. «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ հասցե` Kriesbacհstrasse 30, CH-8600 Dսebeոdօrf, Switzerlaոd 4. «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ հասցե՝ 7 rսe Pasqսier, 75008 Paris, Fraոce 5. «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Am Hօսiller Platz 4 61381 Friedricհsdօrf 6. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ հասցե՝ 6F, 133, Sec. 4, Miո-Sհeոg East Rօad, Taipei 105, Taiwaո 7. «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ հասցե՝ 2500-1 Wօrld Drive, Mississaսga, ՕN L5T 0A7 Caոada | |||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ | |||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
«Զեփյուռ» ճամբար (ՀՀ Կոտայքի մարզ, գ. Հանքավան) | |||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67,375,000 (վաթսունյոթ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ` առանց ԱԱՀ-ի: | |||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների աջակցության ծրագրում գրանցված՝ ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի 2006-2009 թթ. ծնված, սոցիալապես անապահով ընտանիքների 1750 երեխաներ: Ստորև աղյուսակում ներկայացված է երեխաների թիվն ըստ մարզերի:
| |||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
23 հունիսի 2019 թ.-30 օգոստոսի 2019 թ. | |||||||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2019 թ. հունիսի 23-ից մինչև 2019 թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ամառային ճամբար կազմակերպել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի ընդհանուր թվով 1750 երեխայի համար: Ծրագիրն իրականացնելու համար «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ: «Նորալուսին» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Զեփյուռ» ճամբարում ամառային հանգիստ է կազմակերպելու ընդհանուր թվով 1,750 մասնակցի համար՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.
«Նորալուսին» ՍՊԸ-ի մատուցած ծառայությունների արժեքը կազմում է 67,375,000 (վաթսունյոթ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ` առանց ԱԱՀ-ի: | |||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագիրն իրականացնելու համար «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ընտրել է մեկ կազմակերպություն և ամառային ճամբարի կազմակերպման պայմանագիր է կնքել «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ: «Նորալուսին» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Զեփյուռ» ճամբարում 5 հերթափոխով ամառային հանգիստ է կազմակերպելու ընդհանուր թվով 1,750 մասնակցի համար: Կազմակերպիչներն ապահովելու է հետևյալ պայմանները յուրաքանչյուր հերթափոխում ընդգրկված մասնակիցների համար՝ ննջարանային մասնաշենք, լվացքատուն, սանհանգույցներ, ցնցուղ ընդունելու համար առանձնացված տարածք, խոհանոց` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ճաշարան`անհրաժեշտ քանակի սեղաններով և աթոռներով, խաղահրապարակ, մարզահրապարակ և երեխաների ակտիվ հանգիստը կազմակերպելու համար այլ անհրաժեշտ տարածքներ և տաղավարներ. համապատասխան քանակի ննջասենյակներ` մեկ ննջասենյակ առավելագույնը 10-12 հոգու համար հաշվարկով. չորսանգամյա բարձրորակ սնունդ (նախաճաշ, ճաշ, հետճաշիկ և ընթրիք) 24-ժամյա տաք և սառը ջրամատակարարում. բուժկետ` հագեցված համապատասխան դեղորայքով և բուժական պարագաներով. ճամբարի անվտանգությունը համապատասխան քանակի պահակային կետերի միջոցով. կազմակերպել յուրաքանչյուր հերթափոխի երեխաների համար զանազան սպորտային, մշակութային, հոգևոր միջոցառումներ, արշավներ և ակտիվ հանգստի համար նախատեսված խաղեր և այլ միջոցառումներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67,375,000 (վաթսունյոթ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ` առանց ԱԱՀ-ի: | |||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի հետ կապված կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: | |||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ |
«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ծրագիրն իրականացնելու է ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: | |||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման ընթացիկ վերահսկողությունը կիրականացվի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ազգային գրասենյակի, Գյումրու, Ամասիայի, Թալինի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի, Իջևանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Կապանի և Երևանի տարածքային ծրագրերի, ինչպես նաև ֆինանսական օժանդակությունը տրամադրող «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի, Կանադայի, Թայվանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի աջակցող գրասենյակների կողմից: «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն իր հերթին վերահսկվում է միջազգային աուդիտի և Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից: Ծրագրի ընթացքի և ավարտի մասին հաշվետվությունը կներկայացվի Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |