ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2019 թվականի N 1187-Ա
ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական քաղաքականության դեպարտամենտի, Ռուսաստանի Դաշնության օդային տրանսպորտի դաշնային գործակալության և «Պոբեդա» ավիաընկերության ղեկավարության հետ կազմակերպվող աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի՝ 2019 թվականի օգոստոսի 22-ին Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարվել են «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաթևիկ Ռևազյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 23 Երևան |