040.0673.26.10.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 1999 թվականի N 673
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոնները (կցվում է).
բ) քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրի վարման կարգը (կցվում է):
գ) (ենթակետն ուժը կորցրել է 13.01.11 N 13-Ն)
(1-ին կետը լրաց. 02.02.02 N 89, փոփ. 13.01.11 N 13-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` իրենց իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը:
(2-րդ կետը փոփ. 23.07.03 N 900-Ն, 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` իրենց իրավասության սահմաններում ստուգել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող ու Հայաստանի Հանրապետություն ներկրվող քաղաքացիական և ծառայողական զենքին ներկայացվող տեխնիկական ու քրեագիտական պահանջների համապատասխանությունը:
(3-րդ կետը փոփ. 23.07.03 N 900-Ն, 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությանը` ենթակա մարմինների և ստորաբաժանումների սպառազինության մեջ գտնվող զենքի կորստի, հափշտակման, չհաշվառված զենքերի փաստերի բացահայտման դեպքերում տեղեկացնել ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև ստուգման նպատակով գնդակապարկուճային քարտադարան ներկայացնել տվյալ զենքից կրակված գնդակներ և պարկուճներ:
Նշված տեղեկությունների ներկայացման կարգը, ժամկետները և ձևը համատեղ սահմանում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և նշված պետական ռազմականացված կազմակերպությունները:
(4-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին`
ա) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` երկամսյա ժամկետում սահմանել մաքսային հսկողության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների փոխադրման ու տեղափոխման կարգը.
բ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելով` երկամսյա ժամկետում սահմանել մաքսային հսկողության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների եզակի նմուշների տեղափոխման կարգը.
գ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ սահմանել քաղաքացիական, ծառայողական, երկարափող-ողորկափող զենքի և դրա փամփուշտների ու զենքին կառուցվածքով նման արտադրանքի սերտիֆիկացման նպատակով ներկրման կարգը:
(5-րդ կետը փոփ. 23.07.03 N 900-Ն, 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մշակութային արժեք ունեցող զենքի շրջանառության կարգավորման վերաբերյալ:
(6-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը`
ա) եռամսյա ժամկետում հաստատել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվող` նախարարության կողմից տրվող լիցենզիաների և թույլտվությունների ձևերը.
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների օգտագործման ու վաճառման կարգը.
գ) եռամսյա ժամկետում հաստատել ոստիկանության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին հրահանգը.
դ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` եռամսյա ժամկետում հաստատել քաղաքացիական ու ծառայողական զենքին, դրա փամփուշտներին ներկայացվող քրեագիտական պահանջները և, ելնելով դրանից, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պարտադիր սերտիֆիկացման ենթակա քաղաքացիական ու ծառայողական զենքի տեսակների և դրանց փամփուշտների ցանկը.
ե) 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան կազմակերպելու և դրա գործունեության վերաբերյալ առաջարկություններ.
զ) պետական մարմինների հետ ընդհանրացնել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պրակտիկան և դրա վերաբերյալ 2000 թվականի երկրորդ կիսամյակում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
է) մշակել և մինչև 2003 թվականը գործողության մեջ դնել ոստիկանության մարմիններում գրանցված, իրավաբանական անձանց ու քաղաքացիների մոտ գտնվող զենքի հաշվառման մեքենայական համակարգը:
(7-րդ կետը փոփ. 23.07.03 N 900-Ն, 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել զենք ձեռք բերելու համար բժշկական ստուգում իրականացնելու կարգը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների ցանկը.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարդու վրա ազդող, ինքնապաշտպանական զենքի վնասվածքային գործողության փամփուշտներով ազդեցության թույլատրելի նորմերը, ինչպես նաև երկարափող-ողորկափող, անփող հրազենի, գազային ու ազդանշանային զենքի, էլեկտրահարող սարքերի և կայծային պարպիչների ազդեցության ու խոցելիության թույլատրելի նորմերը որոշելու և քաղաքացիական զենքի, դրա փամփուշտների բժշկական-կենսաբանական ու քիմիական-վերլուծական փորձարկումներն իրականացնելու միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` քաղաքացիական ու ծառայողական զենքին և դրա փամփուշտներին ներկայացվող տեխնիկական պահանջներն ու փորձարկման մեթոդները սահմանելու համար:
(9-րդ կետը փոփ. 23.07.03 N 900-Ն, 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
10. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` կազմակերպել և իրականացնել հավաքչարարական, ինչպես նաև վերցված ու բռնագրավված զենքի և դրա փամփուշտների, կրկնօրինակների պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննություն:
(10-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
(11-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրի վարման աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 2,5 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
(12-րդ կետը փոփ. 23.07.03 N 900-Ն, 04.08.16 N 805-Ն)
13. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների ցանկը.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 24.10.01 N 1039)
(13-րդ կետը փոփ. 24.10.01 N 1039)
14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում պետական ռազմականացված կազմակերպություններում և այլ զենքի, դրա փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգը:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի եվ դրա փամփուշտների շրջանառության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները կանոնակարգում են քաղաքացիական ու ծառայողական զենքի, հրազենի հիմնական մասերի (այսուհետև` զենք) և դրանց փամփուշտների շրջանառությունը` ներառելով արտադրությունը, առևտուրը, վաճառքը, փոխանցելը, ձեռք բերելը, հավաքածուներ կազմելը (այսուհետև` հավաքչարարություն), ցուցադրելը, հաշվառելը, պահելը, կրելը, տեղափոխելը, փոխադրելը, օգտագործելը, վերցնելը, ոչնչացնելը, Հայաստանի Հանրապետության տարածք ներկրելն ու Հայաստանի Հանրապետությունից արտահանելը:
Սույն կանոնները չեն տարածվում մշակութային արժեք ունեցող զենքի շրջանառության վրա` բացառությամբ սույն կանոններով նախատեսված դեպքերի:
II. Զենքի եվ դրա փամփուշտների արտադրությունը
2. Զենքի և դրա փամփուշտների արտադրությունը (հետազոտումը, մշակումը, փորձարկումը, պատրաստումը, ինչպես նաև զենքի գեղարվեստական ձևավորումը, նորոգումը, ռազմամթերքի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստումը) իրականացնում են զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Նշված իրավաբանական անձինք կարող են իրականացնել գործունեության հետևյալ տեսակները`
ա) զենքի և դրա փամփուշտների նոր տեսակների ու նմուշների ստեղծման հետ կապված հետազոտություններ.
բ) փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների իրականացման ընթացքում զենքի կամ դրա փամփուշտների նոր տեսակների ու նմուշների փորձնական օրինակների, ինչպես նաև զենքի կամ դրա փամփուշտների արտադրության գիտատեխնիկական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն.
գ) զենքի և դրա փամփուշտների փորձարկում` դրանց տեխնիկական հատկությունների որոշման, ինչպես նաև զենքի ծառայության և անվտանգ օգտագործման սահմանային ժամկետները որոշելու համար.
դ) զենքի փամփուշտների, դրանց բաղկացուցիչ մասերի (պարկուճներ, հրապատիճներ, վառոդ, գնդակներ, մանրագնդակներ և խոշոր կոտորակներ) պատրաստում, հավաքում, այդ թվում` փամփուշտների լիցքավորում.
ե) զենքի տեխնիկական և քրեագիտական բնութագրերի պահպանմամբ գեղարվեստական ձևավորում, առանց դրա հիմնական մասերի կառուցվածքային փոփոխությունների: Զենքի գեղարվեստական ձևավորման ժամանակ կարող են օգտագործվել թանկարժեք մետաղներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ինչպես նաև որոշակի տեսակի զենք պատրաստելու համար անհրաժեշտություն չներկայացնող նյութեր ու տեխնոլոգիաներ.
զ) զենքի վերանորոգում, այդ թվում` չաշխատող մասերի նորոգելու կամ փոխելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, ինչպես նաև արտաքին տեքստի և գեղարվեստական տարրերի վերականգնում:
Իրավաբանական անձինք պարտավոր են իրականացնել զենքի և դրա փամփուշտների արտադրության նկատմամբ վերահսկողություն, ապահովել արտադրական աշխատանքների անվտանգությունը, վերահսկել թողարկվող արտադրանքի որակը, ապահովել դրա հաշվառումն ու պահպանումը:
3. (կետն ուժը կորցրել է 05.12.02 N 2048-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 05.12.02 N 2048-Ն)
III. Զենքի եվ դրա փամփուշտների առք ու վաճառքը
5. Հայաստանի Հանրապետության տարածքում զենքի և դրա փամփուշտների առք ու վաճառքի իրավունք ունեն զենքի և դրա փամփուշտների արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, ինչպես նաև այն իրավաբանական անձինք, որոնք ունեն առևտրի լիցենզիա` տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից (այսուհետև` մատակարար կամ առևտրային կազմակերպություն):
(5-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
6. Մատակարարներին (առևտրային կազմակերպություններին) Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է վաճառել`
ա) զենք, որոշակի տեսակի զենք ձեռք բերելու լիցենզիա չունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չսերտիֆիկացված, առանց համարի և դրոշմի զենք ու դրա փամփուշտները, ինչպես նաև առաջնային փաթեթավորման վրա նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության նշանի բացակայությամբ փամփուշտներ.
գ) փամփուշտներ, որոշակի տեսակի զենք ձեռքբերելու լիցենզիա կամ համապատասխան զենք պահելու, կամ պահելու և կրելու թույլտվություն չունեցող իրավաբանական ու ֆիզիկական անձանց.
դ) փամփուշտներ, այն ֆիզիկական անձանց, որոնք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստացված զենքը պահելու և կրելու թույլտվություն.
ե) ակոսափող հրազեն, որից ստուգման նպատակով չի կրակվել և կրակված պարկուճներն ու գնդակները Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով չեն ներկայացվել հաշվառման` պետական գնդակապարկուճային քարտադարան.
զ) անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության հարմարանքներ` բացառությամբ որսորդության համար նախատեսված նշանառության սարքերի.
է) միայն պատվիրող երկրների պահանջներին և տեխնիկական պայմաններին համապատասխան արտահանման համար արտադրված զենքն ու դրա փամփուշտները, ինչպես նաև «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի առաջին մասով Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքի տեսակներ.
ը) զենքն ու դրա փամփուշտներն այլ ապրանքների հետ համատեղ, միևնույն վաճառասրահում` բացառությամբ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելության հարմարանքների և զենքի պահեստամասերի.
թ) համապատասխանության սերտիֆիկատ չունեցող, կառուցվածքով զենքի նմանվող իրեր և առարկաներ.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մեջ ընդգրկված զենքեր:
(6-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոստիկանության մարմիններն իրավունք ունեն զննելու զենքն ու դրա փամփուշտները պահելու և դրանց առևտրի վայրերը, անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու ներկայացնել զենքին վերաբերող փաստաթղթեր կամ դրանց պատճենները, բանավոր կամ գրավոր տեղեկություններ:
Զենքի և դրա փամփուշտների առևտրի կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանության մարմինները մատակարարներին (առևտրային կազմակերպություններին) կարող են տալ նշված խախտումները վերացնելու կապակցությամբ պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում կասեցնել լիցենզիայի գործողությունը:
(7-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
8. Զենքի և դրա փամփուշտների առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կոմիսիոն վաճառքի են ընդունում ոստիկանության մարմինների կողմից ներկայացված, սահմանված կարգով պետական սեփականության վերածված, ինչպես նաև օրինական հիմքով և սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող զենքն ու դրա փամփուշտները:
Զենք և դրա փամփուշտները վաճառողների ու գնորդների միջև ծագող առք ու վաճառքի պայմանագրային հարաբերությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(8-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
9. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների վաճառք կարող են իրականացնել`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նարարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությունը (այսուհետև` պետական ռազմականացված կազմակերպություններ).
բ) այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ (այսուհետև` հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք).
գ) մատակարարները (առևտրային կազմակերպությունները).
դ) զենքի հավաքչարարություն ու ցուցադրություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք.
ե) մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները.
զ) ուսումնական հիմնարկները.
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
(9-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
10. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա փամփուշտները վաճառելու զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:
Զենքի փամփուշտների վաճառքը պետք է ձևակերպվի սահմանված նմուշի փաստաթղթերով, որոնց ցանկը, ձևը և վարման կարգը որոշում են համապատասխան ռազմականացված կազմակերպությունները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
(10-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
11. Սույն կանոնների 9-րդ կետի «բ»-«զ» ենթակետերի սուբյեկտներն իրենց մոտ օրինական հիմքով գտնվող զենքը և դրա փամփուշտները կարող են վաճառել առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` դրա մասին նախապես տեղյակ պահելով տվյալ զենքը հաշվառած ոստիկանության մարմնին:
(11-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
12. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով, սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը կարող են վաճառել`
ա) զենքի առևտրի, հավաքչարարության ու ցուցադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` դրա մասին նախապես տեղյակ պահելով իրենց` զենք պահելու, պահելու և կրելու թույլտվություն տված ոստիկանության մարմնին.
բ) զենքի ձեռքբերման, հավաքչարարության կամ ցուցադրության լիցենզիա ունեցող քաղաքացիներին` զենքը հաշվառած ոստիկանության մարմնում վերագրանցելուց հետո:
(12-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
13. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է քաղաքացիներին վաճառել`
ա) ոստիկանության մարմիններում չհաշվառված զենք կամ շահագործման համար տեխնիկապես ոչ պիտանի զենք ու դրա փամփուշտները.
բ) առանց համարի և դրոշմի զենք և դրա փամփուշտները, ինչպես նաև առաջնային փաթեթավորման վրա նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության նշանի բացակայությամբ փամփուշտներ.
գ) ակոսափող հրազեն, որից ստուգման նպատակով չի կրակվել և կրակված պարկուճներն ու գնդակները Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով չեն ներկայացվել հաշվառման պետական գնդակապարկուճային քարտադարան.
դ) ժամանակավոր օգտագործման համար ստացված զենքն ու դրա փամփուշտները.
ե) մաքսային հսկողության տակ գտնվող զենքն ու դրա փամփուշտները.
զ) անձնական օգտագործման համար քաղաքացիների կողմից լիցքավորված որսորդական ողորկափող հրազենի փամփուշտները.
է) զենք ու դրա փամփուշտները` օտարերկրյա քաղաքացիների կողմից:
(13-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
IV. Զենքի եվ դրա փամփուշտների փոխանցումը
14. Զենքն ու դրա փամփուշտները կարող են փոխանցվել`
ա) ոստիկանության մարմիններին` զենքի և դրա փամփուշտների պահպանումն ապահովելու նպատակով պետական մարմինների, պաշտոնատար անձանց, պետական պաշտպանության ենթակա անձանց, զինծառայողների և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողների, զենքով պարգևատրված անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից.
բ) որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից զենքի ու դրա փամփուշտների պահպանության նպատակով որսորդությամբ զբաղվելուց առաջ և դրա ավարտից հետո նշված կազմակերպությունների զենքի ընդունման-հանձնման մատյաններում կատարված նմուշների հիման վրա.
գ) ոստիկանության մարմինների փորձաքրեագիտական ստորաբաժանումներին` տեխնիկական բնութագրի ստուգման և քրեագիտական չափանիշների համապատասխանությունն ստուգելու նպատակով.
դ) սերտիֆիկացման մարմինների փորձարարական լաբորատորիաներին` սերտիֆիկացման փորձարկումներ անցկացնելու նպատակով.
ե) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից լիազորված մասնագետներին` հավաքչարարական, ինչպես նաև վերցված և բռնագրավված զենքն ու դրա փամփուշտները, դրանց կրկնօրինակները Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննություն իրականացնելու նպատակով.
զ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության ծառայությանը` սահմանված կարգով զենքի և դրա փամփուշտների փոխադրման նպատակով.
է) մարզական կազմակերպություններին, որոնք հրաձգաստենդային օբյեկտներում ունեն հատուկ կահավորված զետեղարաններ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, հրաձգային պարապմունքների ու մրցումների անցկացման ժամանակ զենքի և դրա փամփուշտների պահպանության ապահովման նպատակով.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
(14-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
15. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների զննումից հետո օտարերկրյա քաղաքացիները որսորդության, սպորտային միջոցառումներին մասնակցելու կամ ցուցադրելու համար ներկրված, իրենց պատկանող զենքն ու դրա փամփուշտներն ապահով պահպանության համար հանձնում են համապատասխան միջոցառմանը մասնակցելու հրավերը ձևակերպած իրավաբանական անձանց:
16. Տեխնիկական անսարքությունների հայտնաբերման դեպքում, սեփականատիրոջ դիմումի համաձայն, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի ձևակերպմամբ, մատակարարներին (առևտրային կազմակերպություններին) են փոխանցվում իրենց մոտից ձեռք բերված զենքն ու դրա փամփուշտները:
Զենքի և դրա փամփուշտների փոխանցումը (վերադարձնելը) սեփականատերերի կողմից իրականացվում է տվյալ զենքը հաշվառած տարածքային ոստիկանության մարմնին` նախապես տեղյակ պահելուց հետո:
Անսարք զենքի փոխարինման դեպքում մատակարարը (առևտրային կազմակերպությունը) պարտավոր է 3 օրվա ընթացքում տեղեկացնել այդ զենքը հաշվառած ոստիկանության մարմնին:
(16-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
17. Սույն կանոնների 9-րդ կետի «բ»-«զ» ենթակետերում նշված սուբյեկտները սահմանվածից ավելի զենքի և դրա փամփուշտների պաշարները կարող են վերաբաշխել իրենց կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
(17-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
V. Զենքի եվ դրա փամփուշտների ձեռքբերումը
18. Հայաստանի Հանրապետության տարածքում ոստիկանության մարմինների կողմից տրված լիցենզիաներով զենք ձեռք բերելու իրավունք ունեն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 և 15 հոդվածներում նշված սուբյեկտները` բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների:
Պետական ռազմականացված կազմակերպություններն առանց լիցենզիայի ձեռք են բերում քաղաքացիական և ծառայողական զենք ու դրա փամփուշտները մատակարարներից (առևտրային կազմակերպություններից), զենքի վաճառքի իրավունք ունեցող իրավաբանական անձանցից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որոնք նախապես տեղյակ են պահել այն ոստիկանության մարմիններին, որոնց կողմից տվյալ քաղաքացուն տրված է եղել զենք պահելու ու կրելու թույլտվություն: Զենքի և դրա փամփուշտների ձեռքբերումը պետք է ձևակերպվի ըստ սահմանված կարգի փաստաթղթերով, որոնց ցանկը, ձևը և վարման կարգը որոշում են համապատասխան պետական ռազմականացված կազմակերպությունները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների ձեռքբերումը պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից իրականացվում է կենտրոնացված` իրենց մատակարարող մարմինների միջոցով, որոնց վրա դրված են տվյալ կազմակերպություններն սպառազինությամբ ապահովելու գործառական պարտականությունները կամ մատակարարող մարմինների կողմից` զորամասերին և կազմակերպություններին տրված սահմանված ձևի փաստաթղթերի հիման վրա:
(18-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
19. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք զենք և դրա փամփուշտները կարող են ձեռք բերել ըստ դրանց ապահովման համար սահմանված նորմերի: Օգտագործված փամփուշտների փոխարեն նորերի ձեռքբերումը նշված իրավաբանական անձանց կողմից կատարվում է ոստիկանության մարմինների թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
(19-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
20. Ոստիկանության մարմինների կողմից որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններին, որսորդական, այդ թվում` ակոսափող հրազենի ձեռքբերման լիցենզիաները, իսկ մարզական կազմակերպություններին և ուսումնական հիմնարկներին սպորտային ու որսորդական զենքերի լիցենզիաները հատկացվում են այդ կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների դիմումների հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված հասանելիք զենքի և դրա փամփուշտների նորմաների:
Դիմումի ձևը, ներկայացման և քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
(20-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
21. Իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից որսորդական զենքի փոփոխվող լրացուցիչ ակոսավոր ներդիրների և փողերի ձեռքբերումն իրականացվում է ոստիկանության մարմինների տված լիցենզիաներով, զենք ձեռք բերելու լիցենզիաների նախատեսված կարգով, նշված փողերի հետագա սերտիֆիկացմամբ և գրանցմամբ` համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի:
22. Ձեռքի մարտական հրաձգային զենքով պարգևատրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տվյալ զենքի օգտագործված փամփուշտների փոխարեն նորերը ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով` համաձայնեցնելով համապատասխան պետական ռազմականացված կազմակերպությունների հետ:
(22-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
23. Զենքի ձեռքբերման լիցենզիաներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չեն տրվում, եթե նրանց մոտ առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության կողից հաստատված ցանկում ընդգրկված` զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններից և ֆիզիկական թերություններից որևէ մեկը:
24. Սպորտային ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները որսորդությամբ զբաղվելու իրավունք վերապահող փաստաթուղթ ստանալիս պարտավոր են «Հայորսմիության» մարմիններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով ստուգում անցնել զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ, իսկ առաջին անգամ ինքնապաշտպանական հրազեն ձեռք բերողները` ոստիկանության մարմիններում:
(24-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
VI. Զենքով պարգեվատրումը, դրա նվիրատվությունը եվ ժառանգումը
25. Զենքով պարգևատրված անձինք պարտավոր են երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել զենքը, դիմումը ու պարգևատրումը հաստատող փաստաթղթերը` սահմանված կարգով զենքը գրանցելու համար:
(25-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
26. Օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը ձևակերպում, այն կրելու և պահելու թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Ներկայացվող փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն հայերեն և հաստատված Հայաստանի Հանրապետությունում տվյալ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կողմից կամ Հայաստանի Հանրապետությունը տվյալ պետությունում ներկայացնող դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կողմից:
Պարգևատրումը հաստատող փաստաթղթերի բնագրերը պետք է պահպանվեն զենքով պարգևատրված անձանց մոտ:
(26-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
VII. Զենքի եվ դրա փամփուշտների հավաքչարարությունը
27. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից գիտական, տեղեկատվական, ճանաչողական նպատակներով պատմամշակութային հավաքածուներ ստեղծելու համար օդաճնշիչ, գազային, ազդանշանային, սառը և այլ զենքի ու դրա փամփուշտների հավաքչարարությունն իրականացվում է ոստիկանության մարմինների կողմից տրված լիցենզիաների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ:
(27-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
28. Հավաքածու համարվում է այն զենքը, որը ձեռք է բերվել իրավաբանական անձի կողմից հավաքչարարության նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից նույն նպատակով ձեռք բերված զենքը, որը թվով գերազանցում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածում նշված քանակությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիմումի համաձայն` նրա մոտ գտնվող և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածում նշված քանակությունը չգերազանցող զենքը կարող է հավաքածու ճանաչվել: Այդ դեպքում հավաքածու կազմելու լիցենզիան տրվում է սույն կանոնների 27-րդ կետով նախատեսված կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հավաքածու կազմելու լիցենզիա չի պահանջվում քաղաքացիական զենքի այն տեսակների հավաքչարարության դեպքում, որոնց ձեռքբերումը թույլատրվում է առանց լիցենզիայի:
29. Հավաքչարարության նպատակով թույլատրվում է ձեռք բերել`
ա) զենք, որի շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված չէ.
բ) պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունից հանված հրազեն և զենքի այլ տեսակներ.
գ) սույն կետում նշված զենքի փամփուշտներ:
Իրավաբանական անձինք, բացի պետական ռազմականացված կազմակերպություններից, սույն կետում նշված հավաքչարարության նպատակով զենք և դրա փամփուշտները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված լիցենզիաների հիման վրա` համաձայն իրավաբանական անձի ղեկավարի ներկայացրած դիմումի:
(29-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
30. Զենքի և դրա փամփուշտների հավաքածուներում կարող են ներառվել`
ա) քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված զենքը, այդ թվում` ինքնաշեն, ապօրինի ձևափոխված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար արգելված զենքը` դատաքննության ավարտից հետո.
բ) օտարերկրյա արտադրության զենքը, որը չի համարվում քաղաքացիական կամ ծառայողական.
գ) փորձնական խմբաքանակով արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներկրված և սերտիֆիկացման փորձարկումները չանցած զենքը.
դ) միայն ուսումնական գործընթացում օգտագործվող զենքը, որից կրակելն առանց վերանորոգման անհնար է (ուսումնական զենք).
ե) հատուկ նմանակման փամփուշտներով, կրակոց նմանակելու համար նախատեսված զենք, որում բացառվում է ուրիշ տեսակի փամփուշտների օգտագործումն առանց հատուկ վերանորոգման աշխատանքների.
զ) կառուցվածքի և գեղարվեստական ձևավորման ճշգրիտ վերարտադրությամբ, առանց իսկական մասերի օգտագործման, զենքի կրկնօրինակներ` պատրաստված բնօրինակից կամ արտադրությունից հանված գծագրերից, ինչպես նաև զենքի արտաքին տեսքի և գեղարվեստական ձևավորման հեղինակային փոփոխմամբ կրկնօրինակներ.
է) սույն կետում նշված զենքի փամփուշտներ, այդ թվում` փորձնական, նմուշային, ոչ մարտական և ուսումնական:
31. Հավաքածու չեն համարվում և լիցենզավորման ենթակա չեն զենքի հետևյալ տեսակները և դրանց փամփուշտները հավաքելն ու պահելը`
ա) արտադրական կամ ուսումնական, հետազոտական գործընթացների, փորձարկումների համար նախատեսված զենքն ու դրա փամփուշտները կամ նշված նպատակներով պատրաստված եզակի նմուշները.
բ) կտրվածքով զենքի և փամփուշտների նմուշները, որոնց աշխատանքային վիճակի վերականգնումը տեխնիկապես անհնար է, ծակված պարկուճով առանց վառոդի և դակված հրապատիճով փամփուշտները.
գ) զենքի մոդելները (կառուցվածքով զենքին նմանվող իրերը, որոնք վերարտադրում են զենքի կառուցվածքը և նմանակում դրա գործողությունը).
դ) կառուցվածքով զենքին նմանվող իրեր, որոնք զենքի մոդել չեն.
ե) զենքի և դրա փամփուշտների կաղապարվածքները (մուլյաժներ` արտաքնապես զենքի և դրա փամփուշտների նմանվող արտադրանք, որի կառուցվածքը թույլ չի տալիս դրանք օգտագործել որպես զենք ու փամփուշտ):
32. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության փորձաքրեագիտական ստորաբաժանումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները ձևավորում են զենքի և դրա փամփուշտների քրեագիտական հավաքածուներ: Քրեագիտական հավաքածուների օգտագործման կարգը սահմանում են սույն կետում նշված պետական մարմինները:
(32-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
33. Պետական և համայնքին պատկանող թանգարանները, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հիմնադրված թանգարանները զենքի և դրա փամփուշտների հավաքչարարություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համատեղ սահմանած կարգով` բացառությամբ ինքնաշեն, ապօրինաբար վերափոխված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքի և դրա փամփուշտների տեսակների:
Այլ իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավասու են հավաքածուներ կազմելու` ներառելով քաղաքացիական, ծառայողական, ուսումնական, կրակոց նմանակելու զենք և դրա փամփուշտները, ինչպես նաև մշակութային արժեք ունեցող զենք, դրա կրկնօրինակները, որոնց ձեռբերումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(33-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
34. Հավատարմագրված սերտիֆիկացման մարմինները սերտիֆիկացման փորձարկումներն անցած կամ չանցած զենքի և դրա փամփուշտների հատուկ հավաքածուներ ստեղծելու նպատակով կարող են հավաքել իրենց փոխանցված արտադրանքը:
35. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են քաղաքացիական զենքի ու դրա փամփուշտների հավաքչարարություն իրականացնել, եթե այդ զենքի ձեռքբերումը չի հակասում «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կանոններին:
36. Զենքով պարգևատրված անձինք կարող են այդ զենքն ընդգրկել իրենց հավաքածուի մեջ ոստիկանության համապատասխան մարմնում այն պահելու և կրելու թույլտվություն ստանալուց հետո:
(36-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
37. Սույն կանոնների 32-35-րդ կետերում նշված իրավաբանական ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների, զենքի և դրա փամփուշտների հավաքչարարություն իրականացնում են ոստիկանության համապատասխան մարմնի կողմից տրված լիցենզիաների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
(37-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
38. Իրավաբանական ու ֆիզիկական անձանց արգելվում է`
ա) իրականացնել զենքի և դրա փամփուշտների հավաքչարարություն` առանց համապատասխան լիցենզիա ստանալու.
բ) հավաքել զենքի և դրա փամփուշտների տեսակներ ու մոդելներ, որոնք նախատեսված չեն հավաքչարարության լիցենզիայով:
39. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ըստ բնակության վայրի պահելու զենքի և դրա փամփուշտների հավաքածուներ` սույն կանոնների 56-րդ կետին համապատասխան:
VIII. Զենքի եվ դրա փամփուշտների ցուցադրումը
40. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրենց պատկանող հավաքածուների, ինչպես նաև այլ սեփականատերերին պատկանող զենքի և դրա փամփուշտների հատուցվող ցուցադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված ցուցադրման լիցենզիաների հիման վրա` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ:
(40-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
41. Ցուցադրում չի համարվում մատակարարներին (առևտրային կազմակերպություններին) պատկանող զենքի և դրա փամփուշտների ցուցադրումն իրենց արտադրական տարածքներում ու առևտրի սրահներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից նման միջոցառման անցկացումը:
42. Ցուցադրման լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք առևտրային կամ ոչ առևտրային ցուցահանդեսի, ցուցահանդես-վաճառքի կամ աճուրդի կազմակերպման դեպքում պարտավոր են`
ա) տարածքի սեփականատիրոջ հետ կնքել վարձակալության պայմանագիր` զենքի և դրա փամփուշտների ցուցադրման, դրանց պահպանման վերաբերյալ.
բ) օտարերկրյա մասնակիցների համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալ թույլտվություն` Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրելու կամ Հայաստանի Հանրապետությունից այն արտահանելու համար.
գ) թույլ չտալ կողմնակի անձանց մուտքը զենքի և դրա փամփուշտների տեղաբաշխման ու պահման զետեղարաններ.
դ) զենքը և դրա փամփուշտները բաց ցուցափեղկում կամ ստենդում տեղադրելու դեպքում ամեն օր ցուցահանդեսի կամ աճուրդի ավարտից հետո զենքն ու դրա փամփուշտները հանձնել դրանց պահպանումը և անձեռնմխելիությունն ապահովող հատուկ զետեղարաններ:
(42-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
43. Մի քանի իրավաբանական կան ֆիզիկական անձանց կողմից զենքի և դրա փամփուշտների ցուցահանդեսի կամ աճուրդի կազմակերպման դեպքում նշված միջոցառման անցկացման ապահովման պարտականությունը կատարում է մասնակիցներից մեկը:
44. Ցուցահանդես-վաճառքների, աճուրդների անցկացման ընթացքում մատակարարը (առևտրային կազմակերպությունը) ու իրավաբանական անձինք իրավունք ունեն իրականացնելու զենքի և դրա փամփուշտների առք ու վաճառք: «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնների համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նշված միջոցառումների ընթացքում իրավունք ունեն վաճառելու օրինական հիմքով և սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը:
45. Իրավաբանական և ֆիզիկական անձանց արգելվում է`
ա) ցուցադրել ոստիկանության մարմիններում չգրանցված զենքը.
բ) ցուցահանդեսում զենք և դրա փամփուշտները ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ` բացառությամբ զենքի արտադրության սարքերի և գործիքների, սպորտային, որսորդական ու ձկնորսական հարմարանքների, զենքի տեխնիկական սպասարկման և նորոգման պահեստամասերի, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված ցուցահանդեսում` պատմամշակութային ցուցանմուշների.
գ) զենք ու դրա փամփուշտները պահել զենքի և դրա փամփուշտների պահպանման պայմաններին չհամապատասխանող զետեղարաններում.
դ) ցուցահանդեսների (բացառությամբ ցուցահանդես-վաճառքների) ընթացքում իրականացնել զենքի և դրա փամփուշտների մեծածախ կամ մանրածախ վաճառք:
(45-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
IX. Զենքի եվ դրա փամփուշտների հաշվառումը
46. Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են քաղաքացիական ու ծառայողական զենքը և դրա փամփուշտները հաշվառել սահմանված նմուշի փաստաթղթերի հիման վրա, որոնց վարման ցանկը, ձևն ու կարգը որոշվում են համապատասխան պետական ռազմականացված կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերով:
47. Ոստիկանության մարմինները հաշվառում են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մոտ գտնվող զենքը և դրա փամփուշտները, անկախ դրանց ձևից, տեսակից, մոդելից ու ներկրման աղբյուրներից, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպություններում գտնվող, ինչպես նաև այն զենքերի, որոնց համար գրանցում չի նախատեսված, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից գնված, օրինական հիմքով ու սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքի համար նախատեսված փամփուշտների:
(47-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
48. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «բ»-«զ» ենթակետերում նշված` զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները, իրենց կանոնադրական խնդիրներն իրականացնելու համար զենքի և դրա փամփուշտների հետազոտությամբ, մշակմամբ, փորձարկմամբ, պատրաստմամբ, դրանց գեղարվեստական ձևավորմամբ, ինչպես նաև արտադրանքի գնդակակայունության փորձարկմամբ զբաղվող իրավաբանական անձինք ապահովում են զենքի և դրա փամփուշտների հաշվառումը, դրանց պահպանումը, պահպանման ու օգտագործման անվտանգությունը` սույն կանոնների և զենքի շրջանառության հսկողություն իրականացնող պետական մարմինների նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Նշված իրավաբանական անձինք զենքի և դրա փամփուշտների փոխադրման ու օգտագործման հետ կապված բոլոր գործողությունները պարտավոր են իրականացնել միայն դրանք թույլատրող փաստաթղթի առկայության դեպքում, ինչպես նաև զենքի և դրա փամփուշտների հաշվառում իրականացնել հաշվառման մատյաններում, որոնց վարման ձևն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
(48-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
49. Իրավաբանական անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձեռք բերվող զենքն ու դրա փամփուշտները (բացառությամբ այն զենքերի, որոնց համար գրանցում չի նախատեսված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից գնված, օրինական հիմունքով և սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքի համար նախատեսված փամփուշտների), ինչպես նաև սահմանված կարգով զինծառայողներին և պետական ռազմականացված կազմակերպությունների` կենսաթոշակի անցած աշխատողներին, պետական մարմինների պաշտոնատար անձանց, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց տրված զենքը, այդ թվում` ժառանգությամբ կամ պարգևատրությամբ ստացված զենքը երկշաբաթյա ժամկետում ենթակա են գրանցման ոստիկանության համապատասխան մարմիններում:
(49-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
50. Զենքի և դրա փամփուշտների հաշվառման ժամանակ կարող են կիրառվել մեքենայական հաշվառման էլեկտրոնային միջոցներ` թղթային և մագնիսական նյութակիրների վրա տվյալների պարտադիր, միաժամանակյա դուրսբերմամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված պահանջներին համապատասխան:
(50-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
X. Զենքը եվ դրա փամփուշտները պահելը
51. Զենքը և դրա փամփուշտները պահելը թույլատրվում է ոստիկանության մարմիններից զենք պահելու կամ պահելու և կրելու համար թույլտվություն ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց:
(51-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
52. Իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով զենք պահելու թույլտվություն ստանալուց հետո պարտավոր են զենքը և դրա փամփուշտները պահել դրանց ապահովությունը, անվտանգությունն ապահովող և կողմնակի անձանց հասանելիությունը բացառող պայմաններում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված պահանջներին համապատասխան զենքն և դրա փամփուշտները պահվում են այդ նպատակի համար հատուկ սարքավորված, մեկուսացված (առանձնացված) զետեղարաններում` հանդերձավորված պահպանության տեխնիկական և պաշտպանական միջոցներով, փականով փակվող մետաղյա կամ անկիզելի պահարաններով (սեյֆեր): Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով կազմված հանձնաժողովը, ելնելով հրդեհային անվտանգության պահանջներից, որոշում է անկիզելի կամ մետաղյա պահարաններում փամփուշտների, ծխացող կամ անծուխ վառոդի պահման ծավալները, բայց ոչ ավելի, քան 50 կգ մանրածախ վաճառքի համար փաթեթավորված ծխացող կամ անծուխ վառոդ և 15 հազարից ոչ ավելի փամփուշտ:
Արտադրության ընթացքում զենքի և դրա փամփուշտների պահման կարգն ու պայմանները սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
(52-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
53. Զենքի և դրա փամփուշտների պահման, ընդունման, դրանց փոխանցման, հաշվառման անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու կարգը սահմանվում է իրավաբանական անձանց ղեկավարների հրամաններով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված պահանջներին համապատասխան:
Մաքսային հսկողության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների վերաբերյալ նշված գործողությունների կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
(53-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
54. Իրավաբանական անձանց կողմից սպորտային հրազենը, այդ թվում` ակոսափող, կամ սպորտային օդաճնշիչ զենքը, որի փողային էներգիան գերազանցում է 7,5 ջոուլը, իսկ տրամաչափը 4,5 միլիմետրից ավելի է, ինչպես նաև սպորտային սառը շեղբավոր և նետողական զենքը կարող են պահվել սույն կանոնների պահանջները հաշվի առնող, սպորտային օբյեկտների` համապատասխան հանդերձավորված զետեղարաններում` ոստիկանության մարմիններից տվյալ զենքը պահելու համար համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:
(54-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
55. Զենքի և դրա փամփուշտների պահեստների, վաճառքի կամ ցուցադրման սրահների, արտադրական տարածքներից դուրս գտնվող հրաձգարանների, հրաձգային տիրերի անցագրային և ներօբյեկտային հսկողության, պաշտպանական միջոցների ինժեներատեխնիկական սարքավորումներին, ինչպես նաև զենքի և դրա փամփուշտների պահման զետեղարաններին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
(55-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
56. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող զենքն ու դրա փամփուշտները պետք է պահվեն ըստ բնակության վայրի, դրանց պահպանման, ամբողջականության, անվտանգության պայմաններն ապահովող և կողմնակի անձանց հասանելիությունը բացառող անկիզելի կամ մետաղյա պահարաններում, գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում:
Ոստիկանության մարմիններն իրավունք ունեն իրենց մոտ գրանցված զենքի սեփականատիրոջ բնակության վայրում, նրա համաձայնությամբ, ստուգելու զենքի պահման պայմանները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց ժամանակավոր գտնվելու վայրում զենքը և դրա փամփուշտները պահում են կողմնակի անձանց համար հասանելիությունը բացառող պայմանների ապահովմամբ:
Հրաձգային մարզական միությունների կամ ակումբների անդամներն իրենց պատկանող զենքն ու դրա փամփուշտները կարող են պահել մարզական հրաձգարաններում, սպորտային հրաձգության և մրցումների անցկացման վայրում:
(56-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
57. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, կենսաթոշակի անցած զինծառայողները և պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողները, ինչպես նաև զենքով պարգևատրված անձինք իրենց պատկանող զենքն ու դրա փամփուշտները պահում են իրենց բնակության վայրում` սույն կանոնների 56-րդ կետով նախատեսված կարգով:
Նշված անձինք ստացիոնար բուժման կամ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ժամանակ պարտավոր են զենքի պահպանության անվտանգությունն ապահովելու նպատակով այն ի պահ հանձնել զենքը տված գերատեսչության պատասխանատու պաշտոնատար անձին կամ բնակության վայրի ոստիկանության մարմիններին:
(57-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
58. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք բերված զենքը պահելու թույլտվությունը տրվում է 5 օր ժամկետով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված զենքի ձեռքբերման լիցենզիայի հիման վրա:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք որսի, սպորտային միջոցառումներին մասնակցելու կամ ցուցադրման նպատակով ներկրված զենքի ու դրա փամփուշտների ժամանակավոր պահպանության ապահովումն իրականացնում է օտարերկրյա քաղաքացիներին հրավեր ուղարկած իրավաբանական անձը:
(58-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
XI. Զենքը կրելն ու գործադրելը
59. Ոստիկանության մարմինների կողմից տրված լիցենզիայի կամ զենքի որոշակի տեսակներ ու մոդելներ կրելու և պահելու թույլտվության հիման վրա զենք կրելը թույլատրվում է`
ա) պետական մարմինների պաշտոնատար անձանց, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ.
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` որսի, սպորտային միջոցառումների, մարզական և ուսուցողական հրաձգության ժամանակ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում.
դ) զինծառայողներին, պետական ռազմականացված կազմակերպությունների` կենսաթոշակի անցած աշխատողներին, զենքով պարգևատրված անձանց` զենք պահելու և կրելու թույլտվության մեջ «թույլատրվում է զենքի մշտական կրումը» գրառման առկայության հիման վրա:
Օտարերկրյա քաղաքացիները կարող են իրենց պատկանող զենքը գործադրել որսի, սպորտային միջոցառումների կամ մարզական հրաձգության ժամանակ:
(59-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
60. Երկարափող հրազենը կրում են ծածկաշապիկով, լիցքավորված պահեստատուփով կամ թմբուկով` դրված պահպանակի, իսկ կարճափող հրազենը` պատյանում, նույն կերպ:
Փամփշտանոց փամփուշտի մղումը թույլատրվում է միայն այն գործադրելու անհրաժեշտության, ինչպես նաև կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության համար կամ ծայրահեղ անհրաժեշտ պաշտպանության դեպքերում:
Որսի կամ սպորտային միջոցառումների ընթացքում զենքի լիցքավորումը կատարվում է համապատասխան կանոններով:
Որսորդության նպատակով որսորդական ակոսափող հրազենի գործադրումը թույլատրվում է բնակավայրերից առնվազն 5 կմ հեռավորության վրա` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից սահմանված տարածքներում:
(60-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
61. Զենքի կրկնօրինակներ, ինչպես նաև մշակութային արժեք ունեցող զենք թույլատրվում է կրել միայն պատմական հագուստի հետ` պետական մարմինների, թանգարանների, պետական կամ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող պատմամշակութային միջոցառումներին քաղաքացիների մասնակցության դեպքում` նշված միջոցառումների իրականացումը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
(61-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
62. Որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններն իրավունք ունեն օգտագործելու հրազեն, այդ թվում` ակոսավոր փողով:
63. Արգելվում է օգտագործել տեխնիկապես անսարք զենք ու դրա փամփուշտները, ինչպես նաև արցունքաբեր ու գրգռիչ նյութերով մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ հարմարանքներ (սարքեր), որոնց պիտանիության, պահման կամ օգտագործման ժամկետը լրացել է` բացառությամբ հետազոտական աշխատանքների և փորձարկումների կամ զենքի տեխնիկական վիճակի ստուգման դեպքերի:
64. Սույն կանոնների 59-րդ կետում նշված անձինք զենք կրելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծառայողական վկայական, զինվորական կամ որսորդական գրքույկ և այլն), ինչպես նաև իրենց մոտ գտնվող համապատասխան թույլտվություն կամ լիցենզիա` տրված ոստիկանության մարմինների կողմից:
(64-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
65. Զենք կրելու և պահելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են պահպանել դրա հետ անվտանգ վարվելու կանոնները: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են գործադրել իրենց մոտ օրինական հիմքով գտնվող զենքը:
XII. Զենքի եվ դրա փամփուշտների փոխադրումը (բեռնափոխադրումը) եվ տեղափոխումը
66. Հայաստանի Հանրապետության տարածքում զենքի և դրա փամփուշտների փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության ծառայության կողմից (այսուհետև` փոխադրողներ)` պայմանագրային հիմունքներով:
Փոխադրողները պարտավոր են`
ա) սարքավորել փոխադրման համար փոխանցված զենքի և դրա փամփուշտների ժամանակավոր պահման վայրեր` սույն կանոնների պահանջներին համապատասխան.
բ) տրանսպորտային միջոցները սարքավորել ըստ վտանգավոր ուղեբեռի համար ներկայացվող պահանջների.
գ) 5 միավորից ավելի հրազենի կամ 400 հատից ավելի փամփուշտների խմբաքանակի փոխադրման ընթացքն ապահովել ոչ պակաս, քան 2 հրազենով զինված անձանց ուղեկցությամբ.
դ) զենքը փոխադրել գործարանային փաթեթավորմամբ կամ հատուկ կնքված, կամ կապարակնքված արկղերով: Փոխադրման ժամանակ զենքը պետք է լիցքաթափված լինի և փամփուշտներից առանձնացված:
Զենքի կամ դրա փամփուշտների խմբաքանակի փոխադրման ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է սարքին լինի, բացառի բեռի տեսանելիությունը և կողմնակի անձանց հասանելիությունը:
(66-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
67. Զենքը և դրա փամփուշտները փոխադրելիս, ոչ պակաս, քան 2 ավտոմեքենայի շարասյան դեպքում, դրանց պահպանությունն ապահովվում է հրազենով զինված ոչ պակաս, քան 3 անձից բաղկացած ուղեկցող խմբի կողմից, ընդ որում, հատուկ առանձնացված տրանսպորտային միջոցով:
68. Զենքը և դրա փամփուշտները փոխադրող տրանսպորտային միջոցի բացման, տարայի վնասման, կնիքի կամ կապարակնիքի խախտման հատկանիշների բացահայտման դեպքում զինված պահակախմբի ավագը պարտավոր է դրա մասին անմիջապես տեղյակ պահել ոստիկանության մարմիններին, ակտ կազմել, ձեռնարկել անհետաձգելի միջոցներ` կատարվածի պատճառների պարզման և դեպքի վայրի պահպանության համար:
(68-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
69. Փոխադրողները զենքի և դրա փամփուշտների փոխադրման պայմանագրեր կնքելուց հետո, պարտավոր են`
ա) սահմանված կարգով ձևակերպել ուղեկցման փաստաթղթեր.
բ) զենքը և դրա փամփուշտները փոխադրել սույն կանոնների 66-69-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան.
գ) զենքի և դրա փամփուշտների փոխադրման ընթացքում խոչընդոտող հանգամանքներ ծագելու դեպքում դրանք ժամանակավոր պահպանության հանձնել մոտակա ոստիկանության մարմնին:
(69-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
70. Երկաթուղային հաղորդակցության ճանապարհներով, ձեռնածանրոցով համատեղ տեղափոխվող փամփուշտների, անծուխ վառոդի և դրանից պատրաստված ապրանքատեսակների կշիռը չպետք է գերազանցի 10 կգ (առանց տարայի կշռի), իսկ ծխացող վառոդի կամ դրանից պատրաստված ապրանքատեսակներինը` 5 կգ:
71. Իրավաբանական անձինք իրենց պատկանող զենքից իրավունք ունեն տեղափոխելու ոչ ավելի, քան 5 միավոր և դրա փամփուշտները` ոչ ավելի, քան 400 հատ: Նշված քանակը գերազանցող զենքը և դրա փամփուշտները փոխադրվում են փոխադրողների միջոցով:
72. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց պատկանող զենքն ու դրա փամփուշտները փոխադրում ու տեղափոխում են այդ կազմակերպությունների սահմանած կարգով:
73. Մաքսային հասկացողության տակ դրված զենքն ու դրա փամփուշտները փոխադրվում են ու տեղափոխվում են մաքսային մարմինների կողմից կնքված կամ կապարակնքված հատուկ տարաներով, կամ տրանսպորտային միջոցներով:
74. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զենք փոխադրում են ոչ ավելի, քան 5 միավոր, և դրա փամփուշտները` ոչ ավելի, քան 400 հատ, ոստիկանության մարմինների կողմից համապատասխան տեսակի, տիպի և մոդելի զենք պահելու ու կրելու թույլտվության, կամ էլ դրանք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ ցուցադրելու լիցենզիայի հիման վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նշված նորմերը գերազանցող քանակով զենքը և դրա փամփուշտները փոխադրում են իրավաբանական անձանց համար սահմանված կարգով: Քաղաքացիներին պատկանող զենքը փոխադրվում է ծածկաշապիկներում կամ հատուկ պատյաններում:
(74-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
XIII. Զենքը եվ դրա փամփուշտները վերցնելն ու ոչնչացնելը
75. Զենքը և դրա փամփուշտները վերցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
76. Զենքը և դրա փամփուշտները վերցնում են ոստիկանության մարմիններն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված այլ մարմիններ: Որսի, ձկնորսության, բնության ու բնական ռեսուրսների պաշտպանության կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները վերցված զենքը և դրա փամփուշտները հանձնում են ոստիկանության համապատասխան մարմիններին: Վերցված կամ բռնագրավված զենքը և դրա փամփուշտները ոստիկանության մարմիններին են փոխանցվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով, ընդ որում, քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված, վերցված զենքը և դրա փամփուշտները փոխանցվում են դատաքննության ավարտից հետո` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական որոշում ընդունելը:
(76-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
77. Իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամանակավոր օգտագործման տրված զենքն ու դրա փամփուշտները վերցվում են խախտումների, ինչպես նաև զենքի և դրա փամփուշտների պահման անվտանգությունն ու պահպանությունը խոչընդոտող հանգամանքների վերացման ժամանակ:
78. Անհրաժեշտության դեպքում մաքսային հսկողության տակ գտնվող զենքը և դրա փամփուշտները վերցվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ներկայությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
(78-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
79. Վերցված կամ բռնագրավված զենքը և դրա փամփուշտները, ինչպես նաև զենքի կրկնօրինակները ենթակա են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից իրականացվող պատմամշակութային ու արվեստաբանական փորձաքննության, որին կարող են ներգրավվել պետական այլ մարմինների մասնագետներ, ինչպես նաև զենքի արտադրության, հավաքչարարության և ցուցադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք: Փորձաքննության արդյունքների հիման վրա զենքն ու փամփուշտներն ուղարկվում են իրացման կամ ոչնչացման: Փորձաքննության արդյունքի հիման վրա մշակութային արժեք ունեցող կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող զենքը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը փոխանցում է համապատասխան կազմակերպություններին:
(79-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
80. Շահագործման համար տեխնիկապես ոչ պիտանի ինքնաշեն կամ ձևափոխված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքն ու դրա փամփուշտները ենթակա են ոչնչացման: Զենքի ոչնչացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ստեղծված հանձնաժողովը, որը կազմում է համապատասխան ոչնչացման ակտ: Հանձնաժողովի անդամները, պահպանելով անվտանգության կանոնները, մեխանիկական դեֆորմացիայի, կտրտման կամ ձուլման միջոցով ոչնչացման ենթակա զենքը վերածում են մետաղի ջարդոնի:
Շահագործման համար ոչ պիտանի կամ օգտագործման համար արգելված փամփուշտները (բացառությամբ գազային զենքի փամփուշտների) ոչնչացվում են այրելու միջոցով` բնակավայրերից 1,5 կմ հեռավորության վրա առանձնացված տարածքներում:
Ոչնչացման կարգը, ինչպես նաև միանվագ ոչնչացման ենթակա փամփուշտների խմբաքանակը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության նորմատիվ իրավական ակտերով:
(80-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
81. Գազային զենքի փամփուշտները, արցունքաբեր և գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը, տեխնիկապես անսարք կամ օգտագործման ժամկետն անցած լինելու դեպքում, սեփականատիրոջ հայտարարությամբ անհատույց փոխանցվում են մատակարարին (առևտրային կազմակերպությանը)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնելու համար:
82. Արտադրողի կողմից արտադրական պրոցեսի գործընթացում զենքը և դրա փամփուշտները ոչնչացվում են սույն կանոնների 80-րդ կետով նախատեսված կարգով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
(82-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն)
XIV. Զենքի եվ դրա փամփուշտների ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք ԵՎ դրանց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից
83. Իրավաբանական անձինք և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձեռք բերած, նվեր ստացած, ժառանգած, որպես պարգև ստացած զենքը և դրա փամփուշտները, այդ թվում` կառուցվածքով զենքի նմանվող իրերը, Հայաստանի Հանրապետության տարածք ներկրում են հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացումից հետո:
84. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առանց սերտիֆիկացման կարող են փոխադրվել այն զենքն ու դրա փամփուշտները, որոնք`
ա) ունեն հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատ.
բ) ներկրվում են արտադրողի կողմից հետազոտությունների անցկացման, փորձարկումների կամ արտադրական գործընթացում օգտագործելու նպատակով.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում.
դ) նախատեսված են հավաքչարարության կամ ցուցադրության համար` հավաքածուներ կազմելու կամ ցուցադրելու լիցենզիայի առկայության դեպքում.
ե) ժամանակավորապես ներկրվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից որսորդական կամ մարզական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
85. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն զենքի և դրա փամփուշտների տարանցիկ փոխադրումն իրականացվում է դրանց սեփականատերերի կամ փոխադրողների կողմից` սույն կանոնների 66-69-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան` հիմք ընդունելով ոստիկանության մարմնի կողմից տրված Հայաստանի Հանրապետության տարածք զենքի ներկրման և արտահանման թույլտվությունը, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Զենքի և դրա փամփուշտների տարանցիկ փոխադրումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից որոշված վայր դրանց հասցնելն իրականացվում է մաքսային ուղեկցության պայմանով:
(85-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
86. Զենքը և դրա փամփուշտները ներկրելուց (արտահանելուց), ինչպես նաև ժամանման վայրի մասին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին տեղեկացնելուց հետո դրանք պետք է գտնվեն ժամանակավոր պահպանման համար նախատեսված պահեստներում` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մաքսային հսկողության տակ անցնելուց հետո` դրանց պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ: Այդ պահեստների գործառությունը որոշում են նշված պետական մարմինները:
(86-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
87. Մաքսային հսկողության տակ գտնվող և սերտիֆիկացման փորձարկումներ չանցած զենքն ու դրա փամփուշտները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին` հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի որոշման ընդունման օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում:
88. Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվող կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող զենքն ու դրա փամփուշտները մաքսային ձևակերպման ժամանակ ենթակա են պարտադիր մաքսային զննության:
(կանոնները փոփ. 05.12.02 N 2048-Ն, 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
քաղաքացիական ու ծառայողական զենքի եվ դրա փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրի վարման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների (այսուհետև` զենք) մասին տեղեկությունների պետական կադաստրի վարման կանոնները:
Սույն կարգը չի տարածվում մշակութային նշանակություն ունեցող զենքի տեսակների վրա:
2. Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը (այսուհետև` կադաստր) վարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 23.07.03 N 900-Ն, 04.08.16 N 805-Ն)
II. Կադաստրի բովանդակությունը
3. Կադաստրը կազմված է հետևյալ բաժիններից`
հայրենական արտադրության քաղաքացիական զենք. | |
օտարերկրյա արտադրության քաղաքացիական զենք. | |
հայրենական արտադրության ծառայողական զենք. | |
օտարերկրյա արտադրության ծառայողական զենք: |
4. Կադաստրում ընդգրկվում են զենքի մասին հետևյալ տեղեկությունները`
ա) հայրենական արտադրության զենքի դեպքում` | |
զենքի մոդելի (փամփուշտների տեսակի) անվանումը և նշագիրը, հիմնական տեխնիկական ցուցանիշները, մշակող և արտադրող կազմակերպության անվանումը. | |
նորմատիվ փաստաթղթերի նշանագիրը. | |
տեխնիկական փաստաթուղթը. | |
զենքի սերտիֆիկացման արդյունքների տվյալները` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգին համապատասխան. | |
սերտիֆիկացման փորձարկումներ կատարող փորձարկման լաբորատորիայի անվանումը. | |
նմուշի գունավոր լուսանկարը. | |
բ) օտարերկրյա արտադրության զենքի դեպքում` | |
զենքի մոդելի (փամփուշտի տեսակի) անվանումը և նշանագիրը, հիմնական տեխնիկական ցուցանիշները, արտադրող երկրի և կազմակերպության անվանումը. ուղեկցական տեխնիկական փաստաթղթերը. արտահանող երկրների զենքի սերտիֆիկացման արդյունքների մասին տվյալները. | |
արտահանվող երկրների համապատասխանության սերտիֆիկատի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգին համապատասխան` նշված համապատասխանության սերտիֆիկատի ճանաչման արդյունքների մասին տվյալները, իսկ համապատասխանության սերտիֆիկատի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգին համապատասխան` զենքի սերտիֆիկացման արդյունքների տվյալները. | |
սերտիֆիկացման փորձարկումներ կատարող փորձարկման լաբորատորիայի անվանումը, եթե սերտիֆիկացումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում. | |
նմուշի գունավոր լուսանկարը: |
5. Կադաստրում ընդգրկվող զենքի հիմնական տեխնիկական ցուցանիշների անվանացանկը որոշում է Հայպետստանդարտը:
III. Կադաստրի վարումը եվ հրապարակումը
6. Զենքի մոդելի մասին տեղեկություններն ընդգրկվում են կադաստր` սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված զենքի մոդելի վերաբերյալ կազմված գործի և զենքի նմուշի հիման վրա: Զենքի մոդելի վերաբերյալ կազմված գործում պետք է ընդգրկված լինեն զենքի մոդելի համապատասխանության սերտիֆիկատի և սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը:
Գործում ընդգրկված փաստաթղթերի ձևերը և դրանք կազմելու կարգը սահմանում է Հայպետստանդարտը:
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված զենքի մոդելի վերաբերյալ կազմված գործի և զենքի նմուշի հիման վրա Հայպետստանդարտը կազմում է կադաստրում ընդգրկվող կամ կադաստրից հանման ենթակա զենքի մոդելի ցանկը (այսուհետև` ցանկ)` դրան տալով կադաստրում գրանցման համապատասխան համարը, և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Ցանկի նախապատրաստման կարգը սահմանում է Հայպետստանդարտը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ:
(7-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
8. Զենքի մոդելի ցանկում ընդգրկելու մերժման և համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ Հայպետստանդարտի ընդունած որոշումից հետո դրա մասին տասն օրվա ընթացքում գրավոր հայտնվում է սերտիֆիկացման մարմնին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյակը մեկ անգամ հաստատում է ցանկը:
10. Կադաստրում փոփոխությունները կատարվում են ոչ ուշ, քան ցանկը հաստատելուց հետո 3 ամսվա ընթացքում:
11. Հայպետստանդարտը կադաստրում ընդգրկված զենքի մոդելի նմուշը հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` պահման և պահպանման համար:
(11-րդ կետը փոփ. 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
12. Կադաստրը և դրանում կատարված փոփոխությունները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկի:
13. Կադաստրը վերահրապարակվում է 3 տարին մեկ անգամ:
14. Կադաստրի բնօրինակը և ստուգիչ օրինակները, դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև զենքի մոդելները կադաստր ընդգրկելու վերաբերյալ փաստաթղթերը պահվում են Հայպետստանդարտում` իր կողմից սահմանված կարգով:
(կարգը փոփ. 23.07.03 N 900-Ն, 04.08.16 N 805-Ն, 10.10.19 N 1442-Ն)
|
Հաuտատված է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թ. փետրվարի 2-ի N 89 որոշմամբ |
(լիցենզիան ուժը կորցրել է 13.01.11 N 13-Ն)