ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2020 թվականի N 248-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հաստատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կից մաքսային կցորդի 2020 թվականի պահպանման համար նախատեսվող ծախսերի նախահաշիվը՝ համաձայն N 5 հավելվածի:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` 26 496 000 դրամ սկզբնական և 26 496 000 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA LC 150 4.0 GAS» մակնիշի, 670 ՏՏ 60 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2018 թվական, նույնացման համարը՝ JTEBU3FJ40K154399) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 6 Երևան |