ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2020 թվականի N 50-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 75,389,392 դրամ արժողությամբ «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01559706) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Կոմպյուտեր Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02508699) հետ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 1/12-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրային հարցաշարերի բազմացման և ծրագրային մասնակցության վկայագրերի տպագրության ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տիգրան Մեծ» հրատարակչություն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02505322) հետ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական նյութերի նախատպագրական, տպագրական և այլ պոլիգրաֆիկական ծառայությունների մատուցում` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2020 թվականի հունվարի 8-ին կնքված` N 021/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Խաս-Խազ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01546394) հետ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 01/12-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների ձեռքբերում` 1,081,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AT-AU-090-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 27-ին կնքված` N 147599 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 30-ին կնքված` N 147861 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2014 թվականի օգոստոսի 20-ին կնքված` N 7053347 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի հունիսի 16-ին կնքված` N 10738080 (բաժանորդ N 151751) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 2705931 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 53,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված` N 2547587 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 33,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2011 թվականի հունիսի 9-ին կնքված` N 1564770 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 53,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված` N 4208833 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01551651) հետ 2018 թվականի հունվարի 19-ին կնքված` N 19894829 (բաժանորդ՝ 8063190) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 13-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 480,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունվարի 31 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունվարի 31-ի N 50-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
2020 թ.
1. |
Ծրագրի նպատակները |
Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության գերակա խնդիրների 105-րդ կետի պահանջի և ՀՀ ԿԳ նախարարի 2017 թվականի օգոստոսի 31-ի թիվ 991-Ա/2 հրամանի (փաստաթղթերի պատճենները կցված են)` Իրականացնել՝ 1) Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ՝ «Տեխնոլոգիա» առարկայի հաստատված ծրագիրը 2020 թ. համար՝ հանրապետության բոլոր դպրոցների բոլոր 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում. 2) Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ՝ «Տեխնոլոգիա» առարկայի փորձնական ծրագիրը 2020 թ. համար՝ հանրապետության բոլոր դպրոցների մեկական 5-րդ դասարաններում. 3) «Ձեռնարկատիրություն» առարկայի ծրագիրը 2020 թ. համար` հանրապետության 420 դպրոցների 10-րդ դասարաններում և 300 դպրոցների 11-րդ դասարաններում. 4) 6-րդ դասարանի «Տեխնոլոգիա» առարկայի փորձնական ձեռնարկի ստեղծումը: Ծրագրի մասնակիցներն են՝ ● Հանրապետության բոլոր դպրոցների` Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրի մեջ ներգրավված բոլոր 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչները և աշակերտները.● Հանրապետության բոլոր դպրոցների` փորձարկման ծրագրի մեջ ներգրավված բոլոր դպրոցների մեկական 5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչները և աշակերտները.● Հանրապետության 420 դպրոցների 10-րդ դասարաններում և 300 դպրոցների 11-րդ դասարաններում «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցիչները և աշակերտները.● Բիզնես ոլորտի կամավորները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը |
3. |
Բարեգործ(ներ)ը |
1. «Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպություն» ՀԿ JA Worldwide 177 Milk Street, Suite 100 Boston, MA 02109 +617 315 8563 |
4. |
Ծրագրի կատարողը |
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպություն |
5. |
Ծրագրի իրականացման վայր(եր)ը, բնագավառը |
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցները |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն` 75,389,392 (յոթանասունհինգ միլիոն երեք հարյուր ութսունինը հազար երեք հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
● ՀՀ 10 մարզերը և Երևան քաղաքը.● Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի մեջ ներգրավված` բոլոր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ դասարանների շուրջ 117 400 աշակերտները և 5000 ուսուցիչները.● Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի մեջ ներգրավված փորձարկվող 6-րդ դասարանների շուրջ 30 460 աշակերտները և 2 137 ուսուցիչները.● Հանրապետության 420 ավագ և միջնակարգ դպրոցների 420 ուսուցիչները և շուրջ 9 380 աշակերտները` 10-րդ դասարան.● Հանրապետության 300 ավագ և միջնակարգ դպրոցների 300 ուսուցիչները և շուրջ 6 410 աշակերտները՝ 11-րդ դասարան: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի սկիզբը` 2020 թ. հունվարի 13 |
9. |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը, ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն անդամակցում է «Միջազգային պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը: Այն ունի մարզային գրասենյակներ ՀՀ բոլոր մարզերում: Կազմակերպությունն ունի ավտոմեքենա` գրասենյակի տնօրինության կողմից մարզային և դպրոցական այցելություններն իրականացնելու համար: Ծրագրի դպրոցների աշխատանքները կհամակարգվեն կազմակերպության մարզային համակարգողների կողմից: Ծրագրի բոլոր դասագրքերը, ուսումնական և մեթոդական ձեռնարկներն արդեն իսկ երաշխավորված են ՀՀ ԿԳ նախարարության կողմից: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի իրականացման համար նախատեսված հիմնական միջոցառումներն են՝
Փուլ 1. Հունվար – մարտ, 2020 ● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 600 000 ՀՀ դրամ:● 6-րդ դասարանի «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ուսուցչի ձեռնարկի, կրթական չափորոշիչների, ծրագրի ստեղծում, արժեքը՝ 300 000 ՀՀ դրամ:● Գրենական պիտույքներ, արժեքը` 190000 ՀՀ դրամ:● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 7 023 144 ՀՀ դրամ:● Հարցաշարերի, վկայագրերի տպագրություն, արժեքը` 550 000 ՀՀ դրամ:Ընդհանուր գումարը` 8,663,144 ՀՀ դրամ
Փուլ 2. Ապրիլ - հունիս, 2020 ● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 900000 ՀՀ դրամ:● Տոնավաճառի կազմակերպում ձեռնարկատիրական կրթության աշակերտների և ուսուցիչների համար (շուրջ 300 աշակերտներ և 40 ուսուցիչներ), արժեքը` 1 160 000 ՀՀ դրամ:● Քննությունների կազմակերպում՝ Ձեռնարկատիրական կրթության ամառային ճամբարի լավագույն 50 աշակերտների ընտրության նպատակով, արժեքը` 500 000 ՀՀ դրամ:● Ծրագրի աշակերտների, ուսուցիչների հետ հանդիպումների կազմակերպման համար դահլիճի վարձակալում ՀԱՀ-ում, արժեքը` 120 000 ՀՀ դրամ: Ծրագրի գնահատման հարցաշարերի, քննական թեստերի տպագրություն, արժեքը` 150 000 ՀՀ դրամ:● Գրենական պիտույքներ, արժեքը` 117 000 ՀՀ դրամ:● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 7 023 144 ՀՀ դրամ:Ընդհանուր գումարը` 9,970,144 ՀՀ դրամ
Փուլ 3. Հուլիս - օգոստոս, 2020 ● Ամառային ճամբարի կազմակերպում ծրագրի 50 լավագույն աշակերտների և 5 ուսուցիչների համար, արժեքը` 6, 342, 000 ՀՀ դրամ: «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացների կազմակերպում բոլոր 5-րդ դասարանների Տեխնոլոգիայի ուսուցիչների համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 1900 ուսուցիչ:● «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում փորձարկման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպում բոլոր դպրոցների 1-ական 6-րդ դասարանի Տեխնոլոգիայի ուսուցիչների համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 1400 ուսուցիչ, արժեքը` 20, 269, 000 դրամ:● Վերապատրաստման դասընթացների կազմակերպում ծրագրում ընդգրկված նոր դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների ուսուցիչների համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 500 ուսուցիչ, արժեքը` 1, 633, 000 ՀՀ դրամ: «Տեխնոլոգիա» առարկայի և Ձեռնարկատիրական կրթության ձեռնարկների տպագրություն 2-րդ (շուրջ 1000 օրինակ), 3-րդ (շուրջ 1000 օրինակ), 4-րդ (շուրջ 1000 օրինակ), 5-րդ (շուրջ 1000 օրինակ), 6-րդ (շուրջ 3000 օրինակ) դասարանների, 10-րդ (շուրջ 4000 օրինակ) և 11-րդ (շուրջ 4000 օրինակ) դասարանների համար, արժեքը` 10, 000, 000 ՀՀ դրամ: Գործուղումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների վերապատրաստումները կազմակերպելու համար, արժեքը` 900,000 ՀՀ դրամ: Գրենական պիտույքներ, արժեքը` 150 ,000 ՀՀ դրամ: Վերապատրաստման վկայագրերի տպագրություն և հանձնում ուսուցիչներին (շուրջ 4000 օրինակ) արժեքը` 1, 300, 000 ՀՀ դրամ:● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ), արժեքը` 4,682,096 ՀՀ դրամ:Ընդհանուր գումարը` 45,276,096 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 63,909,384 (վաթսուներեք միլիոն ինը հարյուր ինը հազար երեք հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ: Ծրագրի կազմակերպական ծախսեր` 11,480,008 (տասնմեկ միլիոն չորս հարյուր ութսուն հազար ութ) ՀՀ դրամ: Ընդհանուր ծրագրի բյուջեն՝ 75,389,392 (յոթանասունհինգ միլիոն երեք հարյուր ութսունինը հազար երեք հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ |
10. |
Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
1. Հեռախոս. Կապի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր N 19894829 -480,000 ՀՀ դրամ 2. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր N 4208833-60,000 ՀՀ դրամ 3. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր N 1564770-53,333 ՀՀ դրամ 4. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր N 2547587-33,333 ՀՀ դրամ 5. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր N 2705931-53,333 ՀՀ դրամ 6. Ինտերնետի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր N 10738080-60,000 ՀՀ դրամ 7. Ինտերնետի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր N 7053347-60,000 ՀՀ դրամ 8. Ինտերնետի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր N 147861-60,000 ՀՀ դրամ 9. Ինտերնետի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր N 147599-60,000 ՀՀ դրամ 10. Տարեկան ֆինանսական աուդիտի իրականացում-960,000 ՀՀ դրամ 11. 50 լավագույն աշակերտների համար ամառային ճամբարի կազմակերպում -6,500,000 ՀՀ դրամ 12. Դպրոցական գրենական պիտույքների ձեռքբերում-1,081,000 ՀՀ դրամ 13. Մարզային այցելությունների համար բենզինի ձեռքբերում-1,500,000 ՀՀ դրամ 14. Դասագրքերի, ուսումնական ձեռնարկների տպագրություն-10,000,000 ՀՀ դրամ 15. Ծրագրային հարցաշարերի բազմացում, սերտիֆիկատի տպագրում-2,000,000 ՀՀ դրամ 16. Տրանսպորտային ծառայություն ուսուցիչների վերապատրաստման համար-10,666,000 ՀՀ դրամ 17. Ուսուցիչների վերապատրաստում -7,173,000 ՀՀ դրամ 18. Մեքենայի տեխնիկական սպասարկում-100,000 ՀՀ դրամ 19. Մարզային համակարգողների տրանսպորտային փոխադրումներ-2,700,000 ՀՀ դրամ 20. Լսարանի և սարքավորումների վարձակալություն-120,000 ՀՀ դրամ 21. Տոնավաճառի կազմակերպում, տրանսպորտային և վարձակալության ծախսեր-1,160,000 ՀՀ դրամ 22. Դեղորայքի ձեռքբերում ամառային ճամբարի մասնակիցների համար-100,000 ՀՀ դրամ 23. Վերապատրաստումների ընդմիջումների ծախս (սուրճ, ճաշ)-3,681,000 ՀՀ դրամ 24. Վճարումներ համապատասխան մասնագետներին-18,728,384 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 67,389,392 ՀՀ դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
● Բենզինի ձեռքբերում- 1,500, 000 դրամ● հեռախոս - 480,000 դրամ● ինտերնետ – 440,008 դրամ● ֆինանսական աուդիտ- 960,000 դրամ● մեքենայի տեխնիկական սպասարկում-100,000 դրամ● աշխատավարձ ադմինիստրատիվ աշխատողներին-8,000,000 դրամԸնդամենը՝ 11,480, 008 (տասնմեկ միլիոն չորս հարյուր ութսուն հազար ութ) դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ՀՀԿԳՄՍ) 2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 3. ՀՀ կենտրոնական բանկ 4. Երևանի քաղաքապետարան 5. ՀՀ մարզպետարաններ 6. Տեղական ինքնակառավարման մարմիններ 7. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք ծրագրեր են իրականացում կրթության ոլորտում 8. Գործարար ընկերություններ, ԶԼՄ-ներ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ կառավարություն 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին ● Հաշվետվությունների ներկայացում ՀՀ ԿԳՄՍ-ին նախարարություն● Ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվությունների ներկայացում ծրագրի ֆինանսավորողին● Ամսական հաշվետվություններ ՀՀ ֆինանսների նախարարությանը● Ֆինանսական աուդիտի իրականացում |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |