ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի N 1718-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1310-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 1718-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1310-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Ղազարյան Վ. Լալայան Գ. Մամիկոնյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ն. Ավետյան Ա. Գևորգյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ |
Ն. Բակունց |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ |
Ն. Սահակյան |
- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալ |
Ա. Ալեքսանդրյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ |
Ռ. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության առաջատար մասնագետ |
Դ. Շինդյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության փորձագետ (աշխատանքային խմբի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |