Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2018 թվականի N 192-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի մարտի 13-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Դիտորդական առաքելությամբ ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 28

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 28-ի N 192-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-21-Ը ՌՈԻՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Կ. Գասպարյան  

- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու (համաձայնությամբ)

 
 Թ. Շահինյան  

- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի 1-ին կարգի գործավար (համաձայնությամբ)

 
 Վ. Պահլավունի  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչի պարտականությունները կատարող

 
 Լ. Հակոբյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության աոաջին քարտուղար

 
 Լ. Շաքարյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության աոաջին քարտուղար

 
 Հ. Սարգսյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության երրորդ քարտուղար

 
 Հ. Հարությունյան  

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար (համաձայնությամբ)

 
 Մ. Մարգարյան  

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 
 Մ. Հարությունյան    - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության աոաջին կարգի մասնագետ (համաձայնությամբ)
 
 Ա. Խզմալյան    - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հարկային, մաքսային, պետական գույքի և սակագների կարգավորման հարցերի ենթահանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
 
 Լ. Թումյան   - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)
 
 Ա. Մարգարով    - Սփյուռքի և ինտեգրացման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
 
 Ա. Աղամալյան    - «Ապելլա» քաղաքական վերլուծության և երկխոսության ինստիտուտ» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)
 
 Տ. Քոչարյան    - «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության ԶԼՄ-ների մոնիթորինգի մասնագետ, խորհրդատու (համաձայնությամբ)
 
 Հ. Մելիք-Շահնազարյան    - «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 28-ի N 192-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ

 

Գործունեության/տեղափոխման ծախսեր

Եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր) Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

60

10

360
15
320

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է կառավարության կողմից վճարվեն ԺՀՄԻԳ-ին՝ յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար

765

Վարորդ/ավտոմեքենա (45 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Վառելիք (10 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Թարգմանիչ (45 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Բնակություն (առավելագույնը 8 գիշեր՝ 150 եվրո/յուրաքանչյուր գիշեր)

Սնունդ և մանր ծախսեր (40 եվրո յուրաքանչյուր օր առավելագույնը 9 օր)

Բնակություն և սնունդ թարգմանիչի համար՝ անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)

Բնակություն և սնունդ վարորդի համար՝ անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)

225

50

225

1200

360


160


160

Յուրաքանչյուր դիտորդին փոխանցվող գումարը

2380

Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումարը

3145

Տոմսի արժեքը՝ յուրաքանչյուր դիտորդի համար

200 հազ. դրամ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան