ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2012 թվականի N 818-Ա
Վահե Ջիլավյանին ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.08.17 N 902-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի ՆՀ-541 հրամանագրի 1-ին և 2-րդ կետերի`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանին նշանակել Եվրոպական միության արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգող:
(որոշումը փոփ. 06.10.14 N 999-Ա, 10.08.17 N 902-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 24 Երևան |