«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017439
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 նոյեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 478-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 24-ի «Ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագների մշակման մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 79-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի՝ ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագների մշակման մեթոդաբանության (այսուհետ՝ Հավելված) վերնագրում, 2.5 և 2.7 կետերում «մեթոդաբանություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «մեթոդիկա» բառով և դրա հոլովաձևերով:
2. Հավելվածի՝
1) 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մեթոդիկան սահմանում է ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ (այսուհետ` Ծառայություններ) մատուցող անձի (այսուհետ` Անձ) կողմից ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին (այսուհետ` Սպառողներ) մատուցվող ծառայությունների սակագնային համակարգի մշակման սկզբունքները: Սույն մեթոդիկան չի տարածվում ջրօգտագործողների ընկերությունների, ջրօգտագործողների ընկերությունների միությունների, համայնքների, համայնքային բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից, ինչպես նաև բացառապես սեփական կարիքների համար ոռոգման ջրի մատակարարման հետ կապված հարաբերությունների վրա:».
2) 1.1, 2.1, 2.4, 2.5, 2.7, 2.9, 3.2, 3.3 և 3.4 կետերում «Ընկերություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «Անձ» բառով և դրա հոլովաձևերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |