Գլխավոր տեղեկություն
Համար
N 308-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2018 թվականի N 308-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից ներկայացված` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հեկտար մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հեկտար մակերեսով, 457272 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը (այսուհետ՝ հողամաս) ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման նպատակով և իր նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝

1) ըստ անհրաժեշտության փոփոխել հողամասի գործառնական նշանակությունը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի օտարումը և կազմակերպության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները՝

ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,

բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը՝ շուրջ 52 մլրդ դրամ,

գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 40 ամիս,

դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը՝ տուժանքի ձևով և, որ պայմանագրի պայմանների խախտման համար կազմակերպությունը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,

ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 27

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 22-ի N 308-Ա որոշման

 

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

 

1. «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Ծրագրերի շրջանակում Երևան քաղաքում կառուցվում են բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մի շարք բնագավառների բնակարանի կարիքավոր երիտասարդ մասնագետներին:

2. Ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները, որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

3. Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հեկտար մակերեսով հողամասում նախատեսվում է իրականացնել բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագիր, որի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։

4. Ավանը կունենա շուրջ 1000 բնակարաններ, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի 52 մլրդ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագիրը կմեկնարկի 2018 թվականի ապրիլի 1-ից և կավարտվի 2021 թվականի հուլիսի 1-ին։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 22-ի N 308-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ՝ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ 6,57 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_14099

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան