Գլխավոր տեղեկություն
Համար
N 1724-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1724-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի 13-րդ փողոցի N 56 հասցեում գտնվող՝ 13 882 640 դրամ գնահատված արժեքով, 239.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.089 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և նվիրաբերել այնտեղ բնակվող Կարինե Գառնիկի Մաթևոսյանի ընտանիքին՝ համաձայն հավելվածի (4 անձ), (այսուհետ՝ նվիրառու)` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտի հիման վրա սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակելիի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ լուծել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը.

2) սույն որոշման 2-րդ կետի և սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1724-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզԻ ՋրվեժԻ համայնքԻ 13-րդ փողոցԻ N 56 հասցեում գտնվող նվիրաբերվող լաբորատոր շենքի բնակիչների

 

NN
ը/կ

Բնակիչների անունը, հայրանունը, ազգանունը

Անձնագրային տվյալները

Հատկացվող տարածքի
մակերեսը
(քառ. մետր)

Հատկացվող հողատարածքի մակերեսը
(հա)

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը

Տարածքի
պատկանելությունը

1.

Մաթևոսյան Կարինե Գառնիկի

AN0489242, տրվ.` 29.05.2013 թ.,
019-ի կողմից

239.9

0.089

N 24112015-07-0021

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

2.

Պետրոսյան Արմինե Արմենի

AG0288885, տրվ.` 30.04.2004 թ.,
019-ի կողմից

3.

Պետրոսյան Հասմիկ Արմենի

AN0488602, տրվ.` 24.05.2013 թ.,
019-ի կողմից

4.

Պետրոսյան Խաչատուր Արմենի

AK0316714, տրվ.` 11.06.2009 թ.,
019-ի կողմից

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան