ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2018 թվականի N 292-Ա
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ՝ ԱՆԳՈԼԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Էնդիամա» ընկերության նախագահ Ժոզե Մանուել Ավգուստո Ժունիորի հետ առարկայական բանակցություններ վարելու, ինչպես նաև ալմաստի հումքի քանակների և տեսակների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի՝ 2018 թվականի մարտի 25-ից ապրիլի 1-ը Անգոլայի Հանրապետություն (Լուանդա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Մկրտչյանի՝ Անգոլայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 27 Երևան |