ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2017 թվականի |
թիվ 6 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԴԻՏՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու հարցով Մոլդովայի Հանրապետության նախագահի դիմումը` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Ողջունել Մոլդովայի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մտադրությունը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սահմանված կարգով անդամ պետությունների հետ համատեղ մշակել և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի հաստատմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին Հիմնադրույթը:
3. Կայացնել որոշում Մոլդովայի Հանրապետությանը դիտորդ պետության կարգավիճակ տալու մասին՝ սույն Որոշման 2-րդ կետով նախատեսված Հիմնադրույթը հաստատելուց հետո:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|