Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 84
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 84

քաղ. Աստանա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 14-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 102-րդ կետին և ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 108 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը.

Որակի պահանջներին չհամապատասխանող դեղամիջոցների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում հայտնաբերված կեղծված և (կամ) նմանակված (կոնտրաֆակտ) դեղամիջոցների տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորման ու վարման կարգը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում հայտնաբերված՝ դեղապատրաստուկների նկատմամբ անցանկալի ռեակցիաների (ազդեցությունների) վերաբերյալ տվյալների, այդ թվում՝ դեղապատրաստուկների անարդյունավետության վերաբերյալ հաղորդագրությունների միասնական տեղեկատվական բազայի ձևավորման ու վարման կարգը.

Կասեցված գրանցման հավաստագրերով, շուկայից հետ կանչված կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում բժշկական կիրառության համար արգելված դեղապատրաստուկների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորման ու վարման կարգը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի նոյեմբերի 3-ի
թիվ 84 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան