ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 111-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` գույք) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը` համաձայն հավելվածի, օտարել մրցույթով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի գնահատված արժեքը և վաճառքի նվազագույն գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում` յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարների (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 111-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
մրցույթով օտարման ենթակա պետական գույքի
NN ը/կ |
Գույքի գտնվելու վայրը (հասցեն) |
Գույքի անվանումը |
Անշարժ գույքի մակերեսը(քառ. մ) |
Գույքի գնահատված արժեքը (դրամ) |
Անշարժ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (հա) |
Հողամասի կադաստրային արժեքը (դրամ) |
Գույքի վաճառքի նվազագույն գինը (դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)(դրամ) |
Գույքի գնահատման ամսաթիվը |
1. |
քաղ. Երևան, Շենգավիթ, Արցախի փող. 16/16 շենք-շինություն |
շենք-շինություն |
430.6 |
43 499 026 |
0.31114 |
14 075 974 |
32 624 270 |
139 344 |
24.11.2015 թ. |
2. |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Շիրակի խճուղի |
ճաշարան |
95.85 |
1 290 000 |
0.05 |
264 000 |
967 500 |
60 000 |
25.11.2015 թ. |
3. |
ՀՀ Տավուշի մարզ,գյուղ Գետահովիտ |
պահեստ |
315.0 |
3 121 520 |
0.1035 |
546 480 |
2 341 140 |
97 800 |
26.11.2015 թ. |
4. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փող., 1-ին նրբ., 2/1 |
Մասիսի բնակելի տաքացվող տնակ |
17.8 |
173 224 |
0.00404 |
118 776 |
129 918 |
60 000 |
26.11.2015 թ. |
5. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փող., 1-ին նրբ., 2/2 |
Մասիս կայարանի լոկոմոտիվ բրիգադների հանգստի տուն |
1037.2 |
20 437 200 |
0.087 |
2 557 800 |
15 327 900 |
284 928 |
26.11.2015 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|