Գլխավոր տեղեկություն
Համար
N 196-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.2016-09.02.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.10/19(1199) Հոդ.201
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2016 թվականի N 196-Ն

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Շուկայական հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի IFAD Grant No.Cofin DE 730-AM և 200000074700 համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 346,020.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, բայց ոչ ավելի 173,000,0 հազ. դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 18-ը մարման ժամկետով, տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով:

2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 9

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 25-ի N 196-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2016, N 1396-Ն 09.02.2017, N 196-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան