ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 մարտի 2016 թ. |
N 490-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետի «հավելված» բառը փոխարինել «N 1 հավելված» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստանալու դիմումի և թույլտվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:».
3) Որոշման N 1 հավելվածի (այսուհետև՝ Հավելված) 11-րդ կետում՝
ա. «իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը)» բառերը,
բ. «և կնիքը» բառերից հետո լրացնել «՝ կնիք ունենալու դեպքում» բառերը,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Դիմումը կարող է ներկայացվել համաձայն Որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի:».
4) Հավելվածի 12-րդ կետում՝
ա. «ա)» ենթակետից հանել «իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական գրանցման փաստաթղթերի պատճենները,» բառերը,
բ. «գ» ենթակետը «գովազդի չափերի նշումով» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով» բառերը:»,
գ. «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «զ) հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր՝ դիմողի ցանկությամբ:»,
դ. լրացնել նոր «է» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«է) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:».
5) Հավելվածի 13-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
6) Հավելվածի 14-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «դիմումը ստանալուց կամ թերությունները շտկելու համար սահմանված ժամկետի լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
7) Հավելվածի 15-րդ կետում՝
ա. «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. «առնվազն 3 աշխատանքային օր» բառերից առաջ լրացնել «Կանոնների 16-րդ կետով համաձայնեցման կամ մերժման համար նախատեսված ժամկետի ավարտից» բառերը.
8) Հավելվածի 16-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
9) Հավելվածի 17-րդ կետում «մերժում է համաձայնության տրամադրումը» բառերից հետո լրացնել «Կանոնների 16-րդ կետում սահմանված ժամկետում».
10) Հավելվածի 18-րդ կետում «երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «տալը մերժում է նույն ժամկետում» բառերից հետո լրացնել «, ընդ որում թույլտվությունը տրվում է դիմումում նշված ժամկետով».
11) Հավելվածի 19-րդ կետում «3-օրյա» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «հաստատված էսքիզի» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային նյութի» բառերով.
12) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21.1. կետով`
«21.1. Գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ գովազդատուի դիմումը Կանոնների 16-րդ կետով սահմանված ժամկետում ենթակա է մերժման հետևյալ դեպքերում`
ա. ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Չափորոշիչների և Կանոնների պահանջներին,
բ. խախտվում են սույն կարգի և այլ իրավական ակտերի պահանջները,
13) Հավելվածի 22-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Այն կարող է մերժվել Կանոններով սահմանված ժամկետներում և հիմքերով:».
14) Հավելվածի 25-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ. «Համաձայնությունը տրվում է այդ մասին համապատասխան դիմում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:».
15) Հավելվածի 26-րդ կետում՝
ա. «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «թույլտվության ժամկետը լրանալուց կամ վաղաժամկետ դադարեցվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. «մեկ ամիս առաջ» բառերից առաջ լրացնել «թույլտվության ժամկետը լրանալուց» բառերը.
16) Հավելվածի 34-րդ կետում «4 մ x 12 մ» և «1.2 մ x 1.8 մ» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «7 մ x 14 մ» և «1.5 մ x 3.5 մ» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Երևան քաղաքում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հենասյան վրա պետք է նշված լինի գովազդակրի անվանումը և հեռախոսահամարը:».
17) Հավելվածը լրացնել նոր 34.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«34.1 Երևանի քաղաքապետի կողմից սահմանված գործունեության ուղղվածության առանձին ոլորտների համար, գովազդային վահանակները պետք է լինեն միասնական գունային, ոճային ձևավորմամբ լուծումներով, որոնց էսքիզները հաստատում է Երևանի քաղաքապետը:».
18) Հավելվածի 35-րդ կետը հանել.
19) Հավելվածի 37-րդ կետի 3-րդ ենթակետի «30» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 4-րդ ենթակետում «15» թիվը փոխարինել «4» թվով.
20) Հավելվածի 45-րդ կետում «երկկողմանի կամ միակողմանի լուծում» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետի կողմից հաստատված էսքիզներին համապատասխան միասնական գունային, ոճային ձևավորմամբ լուծումներ» բառերով, իսկ «և չեն կարող զբաղեցնել 1 քմ մակերեսից ավել տարածք» բառերը հանել։
2. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տրամադրելու դիմումի և թույլտվության ձևը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2016 թվականի մարտի 18-ի
N 490-Ն որոշման
«Հավելված N 2
Երևան քաղաքի ավագանու
2009 թվականի նոյեմբերի 18-ի
N 37-Ն որոշման
Ձև 1
______________________________________________
(վարչական շրջանի անվանումը)
______________________________________________
(վարչական շրջանի ղեկավարի անունը, ազգանունը)
______________________________________________
(դիմողի անուն, ազգանուն/անվանում)
______________________________________________
(բնակության վայր/գտնվելու վայր,
պետական գրանցման համար)
Դիմում
Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվություն տրամադրելու մասին
Խնդրում եմ տրամադրել ստորև նշված պայմաններով արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվություն:
Գովազդային միջոցի տեղադրման վայրը ___________________
Գովազդային միջոցի տեղադրման ժամկետը ___________________
Տեղադրվող Գովազդի միջոցը ___________________
Գովազդի տեսակը ___________________
Այդ նպատակով խնդրում եմ՝
□ տրամադրել հողամաս (եթե գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա)
□ տրամադրել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի օգտագործման համաձայնություն (եթե Գովազդը, Գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա):
Կից ներկայացնում եմ՝
1. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2. գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,
3. գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը) երկու օրինակից՝ գովազդի չափերի նշումով,
4. եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
5. տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
Դիմող՝ | (ստորագրություն) | _________________________________
(անուն, ազգանուն) |
«---» ----------------- թ.
Ձև 2
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ _______________ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ)
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
Տրվում է
______________________________________________
գովազդատուի անվանումը
______________________________________________
արտաքին գովազդի տեղաբաշխման
(տեղադրման) վայրը (տեղը)
______________________________________________
արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) միջոցը
(վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պաստառ և այլն)
______________________________________________
գովազդի տեսակը
______________________________________________
գովազդային նյութի անվանումը
Գովազդի մակերեսը _____ քմ
Թույլտվության գործողության ժամկետը` |
«__»___________ թ. |
Երևանի __________ վարչական շրջանի ղեկավար` __________________
«---»----------------- թ.
Կ. Տ.»: