ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2015 թվականի N 544-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 5-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«V. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ».
2) 30-րդ կետում «կազմը և աշխատակարգը» բառերը փոխարինել «անհատական կազմը» բառերով.
3) 31-րդ կետում՝
ա. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով,
բ. հանել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը.
4) 31-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին կետով.
«31.1. Հանձնաժողովի գործունեության վայրն է` քաղ. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական N 3 շենք, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:».
5) 32-րդ կետը «Հանձնաժողովը» բառից հետո լրացնել «հաստատում է մրցույթի հրապարակային ծանուցման տեքստը և» բառերով.
6) 33-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.
«10) տրամադրողի կողմից ներկայացված մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարը:».
7) 33-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33.1-ին, 33.2-րդ, 33.3-րդ, 33.4-րդ, 33.5-րդ, 33.6-րդ, 33.7-րդ, 33.8-րդ և 33.9-րդ կետերով.
«33.1. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:
33.2. Հանձնաժողովի անդամները նիստի անցկացման օրվա և ժամի մասին հանձնաժողովի քարտուղարի կողմից` հեռախոսով և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում են նիստի անցկացումից առնվազն 2 օր առաջ:
33.3. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստում անցկացվող քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
33.4. Հանձնաժողովի նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են հանձնաժողովի նիստերի քարտուղարի և ստորագրվում մրցույթին մասնակցող հանձնաժողովի անդամների կողմից:
33.5. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը (առկայության դեպքում) գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:
33.6. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:
33.7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
33.8. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
2) հանձնաժողովի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին.
3) սույն կարգի 49-րդ կետի համաձայն` լրացնում և ստորագրում է 1-10 բալանոց միավորների համակարգով գնահատման թերթիկը` համաձայն NN 4 և 5 ձևերի:
33.9. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) հանձնաժողովին տրամադրում է նիստին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.
3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում մրցույթին մասնակցող հանձնաժողովի անդամների ստորագրությանը, իսկ մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը՝ նաև մրցույթի հաղթողի ստորագրությանը.
4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը և ապահովում փաստաթղթերի հանձնումն անտառային տնտեսություն վարող կազմակերպությանը:».
8) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«49. Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը կամ անտառապատման նպատակով անտառային հողերի անհատույց օգտագործման վերաբերյալ ներկայացված առաջարկը գնահատում են 1-10 բալանոց միավորների համակարգով` ըստ ներկայացված պայմանների արդյունավետության՝
1) անտառօգտագործման ծրագիրը գնահատվում է`
ա. սահմանված առավելագույն միավորով, եթե այն կազմված է ճիշտ. հաշվի է առնված անտառօգտագործման տեսակը, ներառված են բոլոր անհրաժեշտ պահանջները, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանության, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ներդրումների չափը, և ժամանակացույցն իրատեսական է, առկա են համապատասխան որակյալ սխեմաներ ու քարտեզներ, ակնկալվող արդյունքը հիմնավոր է,
բ. սահմանված առավելագույն միավորից մինչև 20 տոկոսով պակաս միավոր, եթե այն ըստ էության ճիշտ է կազմված. հաշվի է առնված անտառօգտագործման տեսակը, ներառված են բոլոր անհրաժեշտ պահանջները, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ներդրումների չափը և ժամանակացույցը, առկա են համապատասխան սխեմաներ ու քարտեզներ, ակնկալվող արդյունքը հիմնավոր է, սակայն ընդհանուր ծրագրում առկա են թերություններ, վրիպակներ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, ձևակերպումներ, որոշ բացթողումներ, որոնք չեն վերաբերում ծրագրի հիմնական բովանդակությանը,
գ. սահմանված առավելագույն միավորից մինչև 50 տոկոսով պակաս միավոր, եթե այն կազմված է որոշակի բացթողումներով. հաշվի են առնվել անտառօգտագործման տեսակը, սակայն ոչ բոլոր անհրաժեշտ պահանջներն են ընդգրկվել, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ներդրումների չափը և ժամանակացույցը ոչ այնքան իրատեսական են, առկա են համապատասխան սխեմաներ ու քարտեզներ, ակնկալվող արդյունքը ոչ այնքան հիմնավոր է, ընդհանուր ծրագրում առկա են թերություններ, վրիպակներ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, ձևակերպումներ, որոշ բացթողումներ, որոնք վերաբերում են ծրագրի հիմնական բովանդակությանը,
դ. սահմանված առավելագույն միավորի մինչև 30 տոկոսը, եթե այն կազմված է էական բացթողումներով. հաշվի չեն առնվել կամ գրեթե հաշվի չեն առնվել անտառօգտագործման տեսակը, անհրաժեշտ պահանջներն ընդգրկված չեն կամ գրեթե ընդգրկված չեն, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ներդրումների չափը և ժամանակացույցն իրատեսական չեն կամ ներկայացված են մասամբ, առկա չեն համապատասխան սխեմաներ ու քարտեզներ, ակնկալվող արդյունքը հիմնավոր չէ, ընդհանուր ծրագրում առկա թերությունները, վրիպակները կամ բացթողումները վերաբերում են ծրագրի հիմնական բովանդակությանը.
2) անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելիս՝ մրցութային հանձնաժողովը հայտատուի առաջարկը գնահատում է`
ա. սահմանված առավելագույն միավորով, եթե նախատեսվող ներդրումների չափը ներառում է անտառապատման հիմնական միջոցառումների իրականացումը, մասնավորապես, բացի տնկումից կամ ցանքից, հիմնադրված տնկարկների ագրոտեխնիկական խնամք (վեգետացիայի ընթացքում 1-ին տարին` 4, 2-րդ տարին` 3, 3-րդ տարին` 2, 4-րդ տարին` մեկ անգամ), առաջին վեգետացիայից հետո հիմնադրված անտառային մշակաբույսերի լրացման աշխատանքներ, ըստ անհրաժեշտության խնամք միջշարքային տարածությունում՝ խոտհնձի միջոցով (վեգետացիայի ընթացքում` մեկ անգամ), ելնելով տեղանքից` անտառապատված տարածքի ցանկապատում: Հաշվի են առնվում անտառային ծառատեսակների կազմի ցանկալի փոփոխությունները` անտառաճման պայմաններին համապատասխան բարձրարժեք ծառատեսակների աճեցում: Անտառային ծառատեսակների սերմերի և տնկանյութի ընտրության հարցում շեշտադրում է կատարվում դրանց որակական հատկանիշների վրա: Կախված բնակլիմայական պայմաններից՝ ոռոգվող տարածքներում նախատեսվում են ոռոգման ցանցի անցկացում (դրա բացակայության դեպքում) և ոռոգման իրականացում (վեգետացիայի ընթացքում 5-6 անգամ): Առաջարկության մեջ հստակ նշվում է նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, որը ներառում է անտառապատման աշխատանքների մեկնարկից մինչև անտառի շարք անցկացնելը,
բ. սահմանված առավելագույն միավորից մինչև 20 տոկոսով պակաս, եթե նախատեսվող ներդրումների չափը ներառում է սույն կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված միջոցառումները, բացի դրանցից, որևիցե մեկից կամ երկուսից, որի կամ որոնց անհրաժեշտությունը կա, սակայն դա կամ դրանք չեն նախատեսվում կամ թերի է (են), կամ հստակ չէ (չեն),
գ. սահմանված առավելագույն միավորից մինչև 21-50 տոկոսով պակաս, եթե նախատեսվող ներդրումների չափը ներառում է սույն կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված միջոցառումները, բացի դրանցից, որևիցե երեքից կամ չորսից, որոնց անհրաժեշտությունը կա, սակայն դրանք չեն նախատեսվում կամ թերի են, կամ հստակ չեն,
դ. սահմանված առավելագույն միավորի մինչև 30 տոկոսը, եթե նախատեսվող ներդրումների չափում չեն ներառվում սույն կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված միջոցառումներից որևիցե հինգը, որոնց անհրաժեշտությունը կա, սակայն դրանք չեն նախատեսվում կամ թերի են, կամ հստակ չեն:».
9) 49-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49.1-ին կետով.
«49.1. Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների հանրագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամների կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:».
10) 51-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 51.1-ին կետով.
«51.1. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչելու և հաղթողի հետ անտառօգտագործման մասին պայմանագիր կնքելու և դրա պատճենը լիազորված մարմին ներկայացնելու պահից:».
11) N 3 ձևից հետո հավելվածը լրացնել հետևյալ նոր՝ NN 4 և 5 ձևերով.
«Ձև N 4
Գնահատման թերթիկ Անտառները կամ անտառային հողերը վարձակալությամբ օգտագործման իրավունքով ձեռք բերելու համար մրցույթի մասնակից___________________________________________
_____________________________________________________________________________ հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)
Անտառօգտագործման ծրագիրը գնահատման 1-10 բալանոց միավորների համակարգում գնահատվում է _______________________________________ բալ:
Գնահատող _______________________________________________________________
|
Ձև N 5
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. մայիսի 25 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան