ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի N 310-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 421,178.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումները
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | ||||||||||
1059 |
ԱԾ01 |
Նկարագրությունը | |||||||||
Դաշտային հետազոտությունների միջոցով հանրապետությունում բույսերի առավել վնասակար և գրանցված սահմանափակ տարածում ունեցող կարանտին օրգանիզմների տարածման արեալի ճշտում ու նոր օջախների հայտնաբերում, անասնաբուժական միջոցառումների հաշվետվությունների ընդունում, ամփոփում, պատվաստանյութերի բաշխում մարզերին և ախտահանության աշխատանքներ | |||||||||||
Քանակական |
Հետազոտված տարածքներ, հա |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||||||
Քանակական |
Անասնաբուժական միջոցառումների կազմակերպում, համայնքների քանակը |
||||||||||
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||||||
Մատուցվող |
x |
107,821.7 |
107,821.7 |
107,821.7 |
107,821.7 | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||||||
Ծառայության մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | |||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | ||||||||||
1116 |
ԱԾ01 |
Նկարագրությունը | |||||||||
Քանակական |
Պատվաստման միջոցառումների քանակը, հատ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||||||
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
313,356.9 |
313,356.9 |
313,356.9 |
313,356.9 | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||||||
Ծառայության մատուցողի (մատուցողների) անվանումը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2015 թվականի | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
1059 |
Ծրագիրը |
|||
Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն |
||||
Ծրագրի նկարագրությունը |
107,821.7 | |||
Բույսերի կարանտինային անվտանգության և բույսերի պաշտպանության ապահովում, բույսերի վնասակար օրգանիզմների բուսասանիտարական մոնիթորինգ և գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառի առավել վնասակար օրգանիզմների դեմ բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում, սերմերի որակի ստուգում և սելեկցիոն նվաճումների պետական սորտափորձարկում, աջակցություն սերմաբուծությանը և երկրագործությանը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Հողագործությունից ստացվող արդյունքի բարելավում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ |
||||
ԱԾ01 |
Բուսասանիտարական մոնիթորինգ և անասնաբուժական միջոցառումների կազմակերպում |
107,821.7 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Դաշտային հետազոտությունների միջոցով հանրապետությունում բույսերի առավել վնասակար և գրանցված սահմանափակ տարածում ունեցող կարանտին օրգանիզմների տարածման արեալի ճշտում ու նոր օջախների հայտնաբերում, անասնաբուժական միջոցառումների հաշվետվությունների ընդունում, ամփոփում, պատվաստանյութերի բաշխում մարզերին և ախտահանության աշխատանքներ | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
||||
1116 |
Ծրագիր |
|||
Անասնաբուժական ծառայություններ |
||||
Ծրագրի նկարագրությունը |
313,356.9 | |||
Առավել վտանգավոր և մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեմ կենդանիների պատվաստման իրականացում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Անասնահակահամաճարակային կայուն ֆոնի ապահովում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ |
||||
ԱԾ01 |
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում |
313,356.9 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Անասնաբուժական ծառայության հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպում և համակարգում | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |