«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 352-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների ղեկավարների որակավորման քննությունների կազմակերպման գործընթացին ներգրավել նաև Կենտրոնական բանկի կողմից ընտրված որակավորում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններին,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 40-րդ հոդվածի 6-րդ մասը, 51-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/01) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3/01-ի 22-րդ կետը լրացնել 12-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«12) «որակավորող կազմակերպություն»՝ Կենտրոնական բանկի կողմից ընտրված կազմակերպություն, որն իրականացնում է ղեկավարների որակավորման ստուգում»,
2) Կանոնակարգ 3/01-ի 115-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«115. Կենտրոնական բանկում ղեկավար պաշտոնների համար նախատեսված քննություններին մասնակցում և համապատասխան որակավորման վկայական են ստանում միայն ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի) գործադիր տնօրենի, տնօրինության ղեկավարի, տնօրինության անդամի, վարչության նախագահի, վարչության անդամի, գործադիր տնօրենի տեղակալի, ներքին աուդիտի ղեկավարի, գլխավոր հաշվապահի թեկնածուները: Ընդ որում, սույն կետով նշված ղեկավար պաշտոնների թեկնածուները Կենտրոնական բանկում նախատեսված քննություններին կարող են մասնակցել միայն այն ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի) միջնորդությամբ, որում նախատեսում են զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:»,
3) Կանոնակարգ 3/01-ը 115-րդ կետից հետո լրացնել 115.1-ին և 115.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«115.1 Ղեկավարները՝ բացառությամբ սույն կանոնակարգի 115-րդ կետով սահմանված ղեկավարների, որակավորման ստուգում անցնում են որակավորող կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
115.2 Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 115.1-րդ կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում՝ սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:»,
4) Կանոնակարգ 3/01-ի 117-րդ կետում՝
ա. «Կենտրոնական բանկի կողմից տրամադրված» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի և որակավորող կազմակերպությունների կողմից տրամադրվող» բառերով,
բ. «և լրացուցիչ որակավորման ստուգում անցնելու կարիք չունեն նաև» բառերը հանել,
5) Կանոնակարգ 3/01-ի գլուխ 19-ի վերնագրում «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերը,
6) Կանոնակարգ 3/01-ի 122-րդ և 130-րդ կետերում «Կենտրոնական բանկի խորհրդի նիստում» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկում» բառերով,
7) Կանոնակարգ 3/01-ի 126-րդ և 133-րդ կետերում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառերով,
8) Կանոնակարգ 3/01-ի 127-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Խորհրդի անդամի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:»,
9) Կանոնակարգ 3/01-ի 128-րդ և 134-րդ կետերում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,
10) Կանոնակարգ 3/01-ի գլուխ 21-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»,
11) Կանոնակարգ 3/01-ի 135-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«135. Կենտրոնական բանկ գրանցման համար դիմած ապահովագրական ընկերության (օտարերկրյա՝ ապահովագրական ընկերության) գործադիր տնօրենի, տնօրինության ղեկավարի, տնօրինության անդամի, վարչության նախագահի, վարչության անդամի, գործադիր տնօրենի տեղակալի, ներքին աուդիտի ղեկավարի, գլխավոր հաշվապահի թեկնածուները որակավորման ստուգումն անցնում են Կենտրոնական բանկի թեստավորման ծառայության (այսուհետ՝ թեստավորման ծառայություն) կողմից կազմակերպվող քննության միջոցով:»,
12) Կանոնակարգ 3/01-ի 136-րդ և 137-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
13) Կանոնակարգի 138-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«138. Ապահովագրական ընկերության կողմից ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:»,
14) Կանոնակարգի 139-րդ կետի 3-րդ ենթակետում «տեղեկանք» բառից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտների համար՝ առկայության դեպքում)» բառերը,
15) Կանոնակարգ 3/01-ի գլուխ 22-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ»,
16) Կանոնակարգ 3/01-ի 147-րդ կետում «Թեկնածուները Կենտրոնական բանկում» բառերը փոխարինել «Սույն կանոնակարգի 115-րդ կետով, ինչպես նաև 115.1-րդ կետով սահմանված ղեկավարների թեկնածուները համապատասխանաբար Կենտրոնական բանկում և որակավորող կազմակերպությունում» բառերով,
17) Կանոնակարգ 3/01-ի 149-րդ կետում «Թեստերը» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը» բառերը,
18) Կանոնակարգ 3/01-ը 150-րդ կետից հետո լրացնել 150.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«150.1 Սույն կանոնակարգի 150-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին, գործում են միայն սույն կանոնակարգի 115.2-րդ կետով նախատեսված դեպքում:»,
19) Կանոնակարգ 3/01-ի 151-րդ կետում առաջին «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար նախատեսված թեստերի» բառերով,
20) Կանոնակարգ 3/01-ի 153-րդ, 155-րդ կետերում «Թեստերի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերի» բառերով,
21) Կանոնակարգ 3/01-ի 154-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի» բառերով,
22) Կանոնակարգ 3/01-ի գլուխ 23-ի վերնագրում «ԹԵՍՏԻ» բառից առաջ լրացնել «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ» բառերը,
23) Կանոնակարգ 3/01-ի 156-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«156. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը՝ սույն կանոնակարգի 138-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետում:»,
24) Կանոնակարգ 3/01-ի 158-րդ կետում՝
ա. «5» թիվը փոխարինել «3» թվով,
բ. «15» թիվը փոխարինել «5» թվով,
25) Կանոնակարգ 3/01-ի 159-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«159. Կենտրոնական բանկում որակավորված ղեկավարների թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.
1) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրենի, նրա տեղակալի, տնօրինության ղեկավարի (վարչության նախագահի) և անդամի պաշտոնների համար,
2) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի,
3) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի»,
26) Կանոնակարգ 3/01-ը 159-րդ կետից հետո լրացնել 159.1-ին և 159.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«159.1 Որակավորող կազմակերպությունում ղեկավարների թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.
1) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամի պաշտոնի համար,
2) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնի համար,
3) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի պատասխանատու ակտուարի պաշտոնի համար,
4) ապահովագրական ընկերության մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար,
5) ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի համար,
6) ապահովագրական բրոքերային կազմակերպության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության ղեկավարի (վարչության նախագահի) և անդամի պաշտոնների համար,
7) ապահովագրական բրոքերային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնի համար,
8) ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձի համար:»,
«159.2 Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայական տրամադրվում է այն ղեկավարներին, որոնք բավարարում են սույն կանոնակարգի 117-րդ և (կամ) 121-րդ կետերի պահանջները՝ ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.
1) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրենի, նրա տեղակալի, տնօրինության ղեկավարի (վարչության նախագահի) և անդամի պաշտոնների համար,
2) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի,
3) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի,
4) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամի պաշտոնի համար,
5) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի պատասխանատու ակտուարի պաշտոնի համար,
6) ապահովագրական ընկերության մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար,
7) ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի պաշտոնի համար,
8) ապահովագրական բրոքերային կազմակերպության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության ղեկավարի (վարչության նախագահի) և անդամի պաշտոնների համար,
9) ապահովագրական բրոքերային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնի համար»,
27) Կանոնակարգ 3/01-ի 160-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«160. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 33-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 117-րդ կետի պահանջներին բավարարող, Կենտրոնական բանկի կողմից որակավորման ստուգում անցնող ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,
28) Կանոնակարգ 3/01-ի 161-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«161. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 34-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 115.1-ին կետով սահմանված որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,
29) Կանոնակարգ 3/01-ի 162-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«162. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 34-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 121-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,
30) Կանոնակարգ 3/01-ի 163-րդ կետում «Որակավորման» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից որակավորման» բառերով,
31) Կանոնակարգ 3/01-ի 164-րդ կետում՝
ա. «Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «կամ որակավորող կազմակերպության» բառերը,
բ. լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջի համապատասխան բաժնին:»,
32) Կանոնակարգ 3/01-ի 165-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«165. Թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված երեք տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 117-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ և սույն կանոնակարգի 115.1-րդ և 121-րդ կետերով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի՝ որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:»,
33) Կանոնակարգ 3/01-ը 165-րդ կետից հետո լրացնել 165.1-ին և 165.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«165.1 Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ ընկերությունը Կենտրոնական բանկ է դիմում՝ ղեկավարի որակավորման ստուգում անցնելու միջնորդությամբ: Որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրամադրվում է նոր որակավորման վկայական՝ քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:
165.2 Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարների որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրամադրում է նոր որակավորման վկայական՝ դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:»,
34) Կանոնակարգ 3/01-ի 177-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) որակավորման առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ որակավորման վկայական (բացառությամբ՝ Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների)»,
35) Կանոնակարգ 3/01-ի 195-րդ կետում «և» բառից հետո լրացնել «(կամ)» բառը,
36) Կանոնակարգ 3/01-ի 211-րդ կետի 2-րդ ենթակետում «կատարված փոփոխությունները» բառերից հետո լրացնել «(փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերը,
37) Կանոնակարգ 3/01-ի 213-րդ կետի 3-րդ ենթակետում «փոփոխությունը» բառը փոխարինել «փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,
38) Կանոնակարգ 3/01-ի 214-րդ կետի 2-րդ ենթակետում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը» բառերը,
39) Կանոնակարգ 3/01-ի 220-րդ կետում «4.1-րդ» բառից հետո լրացնել «, 4.3-րդ» բառը,
40) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 17-ի 6.3-րդ և 8.1-րդ կետերի վերջին սյունակում լրացնել «Բնակության վայրը,» բառերը,
41) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),
42) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 16-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է),
43) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 34-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է),
44) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 35-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է),
45) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 36-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 5-ի (կցվում է):
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 42-րդ, 43-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2015 թվականի մարտի 1-ից:
3. Սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 14-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 44-րդ, 45-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. դեկտեմբերի 19 |
Հավելված 1 «Հավելված 12 |
ՏԵՂԵԿԱՆՔ
Ապահովագրական գործակալների վերաբերյալ
|
»: |
Հավելված 2 |
Միջնորդագիր
Ղեկավարի գրանցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
------------------------------------ին
Հարգելի ----------------------------
Խնդրում ենք ------------------------------------------ (անուն, ազգանուն, հայրանուն)
o թույլ տալ մասնակցել որակավորման քննություններին (Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար)
o տրամադրել որակավորման վկայական՝ առանց քննության միջոցով որակավորման ստուգման
o գրանցել (խորհրդի անդամի համար՝ նաև ստուգել մասնագիտական համապատասխանությունը) որպես--------------------------------------------------
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը):
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում եմ, որ վերոնշված անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Ապահովագրական ընկերության (օտարերկրյա
պահովագրական ընկերության) կառավարման
իրավասու մարմին՝
/անուն, ազգանուն, ստորագրություն/
« » --------- 20 թ.»:
Հավելված 3 |
ՂԵԿԱՎԱՐԻ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
ԴԻՄԵՐԵՍ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N Սույն վկայականը տրվում է
ապահովագրական ________________________________________ պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար: Վկայականի տրման հիմք է հանդիսանում _______________________________________ Սույն վկայականն ուժի մեջ է մինչև որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը: ՀՀ կենտրոնական «___» _____________20 թ.: |
ԴԱՐՁԵՐԵՍ
|
»: |
Հավելված 4 |
Ապահովագրական ընկերության կանոնադրության տիտղոսաթերթ
|
»: |
Հավելված 5
«Հավելված 36
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի
Ապահովագրական ընկերության կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ
|
»: |