ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 701-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 691 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Հարկերի և պարտադիր կուտակային վճարների վճարումն ուշացնելու դեպքում լիազոր մարմինների կողմից դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ դատարան հայցադիմումներ ներկայացնելու բացառությունների դեպքերը սահմանելու մասին» N 691 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում և 1-ին կետում «պարտադիր կուտակային վճարների» բառերը փոխարինել «սոցիալական վճարների» բառերով.
2) նախաբանում «76-րդ հոդվածին» բառերը փոխարինել «71-րդ հոդվածին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |