Գլխավոր տեղեկություն
Номер
N 14
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.07.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Принят
Էներգետիկայի հանձնաժողով
Дата принятия
30.06.1999
Подписан
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.06.1999
Дата вступления в силу
19.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 1999 թվականի N 14
քաղ. Երևան

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել բնական գազի ներկրման լիցենզիա` մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ներառյալ գործողության ժամկետով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ստեղծմամբ պայմանավորված` նրա կանոնադրական կապիտալի լրացման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի 1999 թ. մնացորդային մասով:

2. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն` նկատի ունենալով «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի միջոցով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի (1000 նխմ` 70 ԱՄՆ դոլար) հաշվառման, ֆինանսական հաշվետվություններում ձևակերպման, սահմանված սակագներով իրացման հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա իրացումից սպասվող մուտքերի իրատեսական գնահատումը:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ

Վ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան