«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302432
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 դեկտեմբերի 2002 թ. |
N 262-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային, տարեկան) «Հաշվետվություն կազմակերպության հաշվարկների վերաբերյալ» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Հրահանգը սահմանում է «Կազմակերպության հաշվարկների վերաբերյալ» (ձև թիվ 6-Ֆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2 Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
1.3 Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետներում:
1.4 Կազմակերպության հաշվարկների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
1.5 Կազմակերպությունները կազմում են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ հաշվարկների վերաբերյալ: Հաշվետու տարվա ընթացքում եռամսյակային հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով:
1.6 Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
1.7 Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` 1. «Դեբիտորական, կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ», 2. «Հայաստանի և այլ երկրների կազմակերպությունների միջև հաշվարկների վերաբերյալ»:
2.1. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ, ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաժինն ամփոփում է առևտրային կազմակերպությունների, տնտեսության մյուս հատվածների ու արտաքին աշխարհի միջև բոլոր տեսակի հաշվարկների մասին տեղեկատվությունը:
2.1.1. «Դեբիտորական պարտքեր, ընդամենը» տողում (100) և «Կրեդիտորական պարտքեր, ընդամենը» տողում (200) ցույց են տրվում կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի՝
♦ նախորդ տարվա վերջի (սյունակ 3)
♦ հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 4) մնացորդները:
Առանձին տողերով (101 և 201) ցույց են տրվում նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:
2.1.2. «Ընդամենը դեբիտորական պարտքերից՝ պարտքեր վաճառքների գծով» տողում (110) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների վաճառքների, մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների, ինչպես նաև այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով առաջացած դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (վաճառքների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):
2.1.3. «Տրված ընթացիկ կանխավճարներ» տողում (120) ցույց են տրվում ընթացիկ ակտիվների ձեռք բերման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար տրված կանխավճարների գումարները (224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվի մնացորդը):
2.1.4. «Դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» տողում (130) ցույց են տրվում բյուջե ավել վճարված (փոխհատուցման ենթակա) գումարները (225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի մնացորդը):
2.1.5. «Այլ դեբիտորական պարտքեր» տողում (140) ցույց են տրվում գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, սկզբնական արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի դիմաց ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման, այլ եկամուտների, աշխատավարձի վճարման, աշխատակիցների հետ այլ գործառնությունների, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվների մնացորդների հանրագումարի և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը):
2.1.6. Առանձին տողերով (111,121,131 և 141) ցույց են տրվում նաև վերոնշյալ դեբիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական պարտքերը:
2.1.7. «Ընդամենը կրեդիտորական պարտքերից՝ պարտքեր գնումների գծով» տողում (210) ցույց է տրվում հումքի, նյութերի, ապրանքների գնումների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի մնացորդը):
2.1.8. «Ստացված ընթացիկ կանխավճարներ» տողում (220) ցույց է տրվում գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների գումարը (523 «Ստացված կանխավճարներ» հաշվի մնացորդը):
2.1.9. «Պարտքեր բյուջեին» տողում (230) ցույց է տրվում բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի մնացորդը):
2.1.10.«Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (240) ցույց է տրվում կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի մնացորդը):
2.1.11.«Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)» տողում (250) ցույց են տրվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվի մնացորդը), մասնակիցների (հիմնադիրների) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի մնացորդը) և գործառնական վարձակալության, տույժերի, տուգանքների, ապահովագրավճարների, ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության, աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների, աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» և 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը):
2.1.12. Առանձին տողերով (211, 221, 231, 241 և 251) ցույց են տրվում նաև վերոնշյալ կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց կրեդիտորական պարտքերը:
2.1.13. «Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը» տողում (300) ցույց են տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ժամկետանց (301) պարտքերը:
2.1.14. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր» տողում (400) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերը (հաշիվ 941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»):
2.1.15. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր» տողում (500) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքերը (հաշիվ 942 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»):
2.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն բաժնի և 1-ին բաժնի լրացման ժամանակ անհրաժեշտ է պահպանել այդ բաժինների համապատասխան տվյալների միջև հետևյալ հաշվեկշռային հարաբերակցությունները. 600, 700, 800, 900 և 1000-րդ տողերի 3, 4, 5 և 6-րդ սյունակների տվյալների հանրագումարները պետք է հավասար լինեն համապատասխանաբար 100, 101, 200, 201-րդ տողերի 4-րդ սյունակների տվյալներին:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||
Ում է ներկայացվում ____________________________ (անվանումը) |
Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով | ||||||
Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________ Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
Ձև թիվ 6-Ֆ Հաստատված է՝ Ներկայացվում է՝ Ներկայացնում են՝ Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ եռամսյակայինը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, տարեկանը` ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը: | ||||||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հունվար _________________________ 200 թ.
(տարվա սկզբից աճողական կարգով)
1. Դեբիտորական, կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ
հազար դրամ*
Ցուցանիշների անվանումը | Տողի ծածկա- գիրը |
Նախորդ տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդը | Հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդը |
1 | 2 | 3 | 4 |
Դեբիտորական պարտքեր, ընդամենը | 100 | ||
- որից՝ ժամկետանց | 101 | ||
Ընդամենը դեբիտորական պարտքերից՝ պարտքեր վաճառքների գծով | 110 | ||
- որից՝ ժամկետանց | 111 | ||
տրված ընթացիկ կանխավճարներ | 120 | ||
- որից՝ ժամկետանց | 121 | ||
պարտքեր բյուջեի գծով | 130 | ||
- որից՝ ժամկետանց | 131 | ||
այլ դեբիտորական պարտքեր | 140 | ||
- որից՝ ժամկետանց | 141 | ||
Կրեդիտորական պարտքեր, ընդամենը | 200 | ||
- որից՝ ժամկետանց | 201 | ||
Ընդամենը կրեդիտորական պարտքերից՝ պարտքեր գնումների գծով | 210 | ||
- որից՝ ժամկետանց | 211 | ||
ստացված ընթացիկ կանխավճարներ | 220 | ||
- որից՝ ժամկետանց | 221 | ||
պարտքեր բյուջեին | 230 | ||
- որից՝ ժամկետանց | 231 | ||
պարտքեր աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով | 240 | ||
- որից՝ ժամկետանց | 241 | ||
այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը) | 250 | ||
- որից՝ ժամկետանց | 251 | ||
Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը | 300 | ||
- որից՝ ժամկետանց | 301 | ||
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր** | 400 | X | |
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր** | 500 | X |
**) Լրացնել հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:
2. Հայաստանի և այլ երկրների կազմակերպությունների միջև հաշվարկների վերաբերյալ
հազար դրամ*
Անվանումը | Տողի ծածկա- գիրը |
Դեբիտո- րական պարտքեր |
որից՝ ժամկետանց |
Կրեդիտո- րական պարտքեր |
որից՝ ժամկետանց |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Հայաստան | 600 | ||||
ԱՊՀ երկրներ, ընդամենը | 700 | ||||
այդ թվում՝ | |||||
Ադրբեջան | 701 | ||||
Բելառուս | 702 | ||||
Վրաստան | 703 | ||||
Ղազախստան | 704 | ||||
Ղըրղըզստան | 705 | ||||
Մոլդովա | 706 | ||||
Ռուսաստանի Դաշնություն | 707 | ||||
Տաջիկստան | 708 | ||||
Թուրքմենիա | 709 | ||||
Ուզբեկստան | 710 | ||||
Ուկրաինա | 711 | ||||
Մերձբալթյան երկրներ, ընդամենը | 800 | ||||
այդ թվում՝ | |||||
Լատվիա | 801 | ||||
Լիտվա | 802 | ||||
Էստոնիա | 803 | ||||
ԵՄ երկրներ | 900 | ||||
այդ թվում՝ | |||||
Ավստրիա | 901 | ||||
Բելգիա | 902 | ||||
Ֆրանսիա | 903 | ||||
Ֆինլանդիա | 904 | ||||
Գերմանիա | 905 | ||||
Նիդեռլանդներ | 906 | ||||
Իռլանդիա | 907 | ||||
Մեծ Բրիտանիա | 908 | ||||
Իտալիա | 909 | ||||
Հունաստան | 910 | ||||
Շվեդիա | 911 | ||||
Դանիա | 912 | ||||
Լյուքսեմբուրգ | 913 | ||||
Իսպանիա | 914 | ||||
ԵՄ այլ երկրներ | 915 | ||||
Այլ երկրներ | 1000 | ||||
որից՝ | |||||
Իրան | 1001 | ||||
Իսրայել | 1002 | ||||
Թուրքիա | 1003 | ||||
Միացյալ Արաբական Էմիրություններ | 1004 | ||||
Բուլղարիա | 1005 | ||||
ԱՄՆ | 1006 |
*) հազար դրամներով, ստորակետից հետո առանց տասնորդական նիշի
____ _____________________200 թ. | Ղեկավար` |
_____________________________ | |
Կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
|
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.02.2009, թիվ 12-Ն | 26.03.2009, N 262-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|