Գլխավոր տեղեկություն
Номер
N 48
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.1998-10.05.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.01.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.01.1998
Дата вступления в силу
24.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2002

041.0048.21.01.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 1998 թվականի N 48

քաղ. Երևան

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`

ա) Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).

բ) Սյունիքի մարզպետարանի աշխատողների թիվը` 149 մարդ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Սյունիքի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 166 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունվարի 21-ի N 48 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

 

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

 

Քաղաքաշինության վարչություն

 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

 

Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

 

Կրթության վարչություն

 

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

 

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Մշակույթի և սպորտի բաժին

 

Իրավաբանական բաժին

 

Ընդհանուր բաժին

 

Հաշվապահություն

 

Վարչատնտեսական բաժին

 

Կադրերի բաժին

 

Մարզպետի աշխատակազմ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան