«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հուլիսի 2002 թ. |
N 02/884-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 02/577 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2002 թ. մայիսի 2-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/577 հրամանում կատարել հետևյալ լրացումը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ե. Զախարյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ՄԱՅԻՍԻ 2-Ի «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/577 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ պետական եկամուտների նախարարության 2002 թ. մայիսի 2-ի N 02/577 հրամանով հաստատված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 9.1 կետի 4-րդ ենթակետում լրացնել նոր մաս` հետևյալ բովանդակությամբ.
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տեխնոլոգիական և ինժեներական կառույցների` շենքերի, շինությունների (օդակայանի, տերմինալների, վազքուղու (թռիչքուղու) օդանավերի կայանատեղիների) կառուցման և վերակառուցման շինարարական աշխատանքները դիտվում են որպես միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման ծառայություններ, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում այդ ծառայությունների իրացման շրջանառությունը (առանց ավելացված արժեքի հարկի) գերազանցում է 10 միլիոն դրամը:»: