ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
9 օգոստոսի 2001 թ. |
N Հր-37/Գ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի N 655 որոշմամբ հաստատված փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի II մասի 4-րդ, 9-րդ և III մասի 17-րդ կետերով սահմանված դրույթներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը, գրանցման կարգը և փախստականի կարգավիճակ հայցողի կողմից լրացվող հարցաթերթիկի ձևը (կցվում են):
Վարչության պետ |
Գ. Եգանյան |
Ձև
Հաստատված է |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
(Ք. ԵՐԵՎԱՆ, ՀՐ. ՔՈՉԱՐԻ 4)
___________________ ____________________ |
Դ Ի Մ ՈՒ Մ
Փախստականի կարգավիճակ ստանալու մասին
Խնդրում եմ ինձ` ___________________________________________ (անուն, ազգանուն, հայրանուն)
տալ փախստականի կարգավիճակ, քանի որ (նշել փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքի պատճառները)_______________________________ _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________
___ _________ 2001 թ. Դիմողի ստորագրությունը |
Ձև
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի N 655 որոշմամբ հաստատված` փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի III մասի 17-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան և սահմանում է փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի գրանցման կարգը:
2. Անձը, որը մտադիր է հայցել փախստականի կարգավիճակ, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո 10-օրյա ժամկետում փախստականի կարգավիճակ ստանալու մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն (այսուհետ` վարչություն):
3. Դիմումն ընդունվում և գրանցվում է վարչության գործերի կառավարչությունում` դրա ստացման օրը: Այն պետք է լինի սույն հրամանով հաստատված ձևին համապատասխան: Դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում նշված լինի դիմողի`
ա) անունը,
բ) ազգանունը,
գ) հայրանունը,
դ) քաղաքացիությունը,
ե) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրը,
զ) փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքի պատճառները:
Առանց հիշյալ տեղեկությունների` դիմումը համարվում է անստորագիր և ենթակա չէ գրանցման:
Այն դեպքում, երբ անձի կողմից դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի բացթողմամբ, այն հիմք չի հանդիսանում նրա դիմումի ընդունումը և գրանցումը մերժելու համար:
4. Դիմումի գրանցման համար անհրաժեշտ է դիմողի անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը:
5. Ստանալով դիմումը, վարչության գործերի կառավարչության աշխատակիցը դրա վրա կատարում է նշում` մտից թիվը, օրը, ամիսը և տարեթիվը: Դիմումի վերաբերյալ բոլոր տեղեկությունները մուտքագրվում են համակարգիչ:
6. Դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթուղթ ընդունվում և գրանցվում է: Համակարգչային մուտքագրումից հետո դիմումը ներկայացվում է վարչության պետին:
Վարչության պետի մակագրությամբ դիմումն ուղարկվում է գործերի կառավարչություն, գրանցվում գրանցամատյանում և ներկայացվում է դիմումը քննարկող վարչության աշխատակցին:
Վարչության աշխատակիցը, դիմումը ստանալուց հետո այն գրանցում է փախստականի կարգավիճակ հայցող անձանց դիմումների գրանցման համար նախատեսված առանձին գրանցամատյանում:
Ձև
Հաստատված է |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ
Լուսանկար 35X45 |
1. Ազգանունը ____________________ 2. Անունը _______________________ 3. Հայրանունը ____________________ 4. Սեռը ________________________ 5. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________ 6. Ծննդավայրը (երկիր, մարզ, շրջան, քաղաք, գյուղ)__________________ 7. Քաղաքացիությունը ____________________________________ 8. Ազգությունը ___________________________________ 9. Կրոնը _______________________________________ 10. Ընտանեկան դրությունը ___________________________ 11. Ընտանիքի կազմը _______________________________ 12. Կրթությունը ___________________________________ 13. Ի՞նչ լեզուների եք տիրապետում _______________________ 14. Ի՞նչ մասնագիտություն ունեք _____________________________ 15. Անձը հաստատող ի՞նչ փաստաթղթեր ունեք _____________________ ___________________________________________________ ___________________________________________________
16. Ե՞րբ եք թողել Ձեր վերջին մշտական բնակության վայրի երկրի տարածքը (օրը, ամիսը, տարեթիվը) _______________________________________ 17. Որտեղի՞ց եք ժամանել Հայաստանի Հանրապետություն /օրը, ամիսը, տարեթիվը/ ____________________________________________________
18. Նախքան ՀՀ մուտք գործելը կատարե՞լ եք հանցագործություն, և եթե այո, ապա ինչ բնույթի ____________________________________________ 19. Նախկինում դիմե՞լ եք ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար, թե ոչ __ 20. Այլ պետության կողմից ստացե՞լ եք փախստականի կարգավիճակ, թե ոչ ___ 21. Ունե՞ք ՀՀ քաղաքացի հանդիսացող կին (ամուսին), թե ոչ ___________ 22. Ինչու՞ եք ուզում ստանալ փախստականի կարգավիճակ, մանրամասն նշեք դրա դրդապատճառները _______________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________
Լրացուցիչ տեղեկություններ (նշեք այն ամենը, որոնք Դուք կարևոր եք համարում Ձեզ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծման համար, եթե այդ տեղեկությունները չեն ընդգրկվել հարցաթերթիկում)____________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________
___ _________ 2001 թ. ___________ Ստորագրություն |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 օգոստոսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32801134
