Գլխավոր տեղեկություն
Номер
N 102-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.65
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
12.03.2020
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
12.03.2020
Дата вступления в силу
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 102-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել`

1) պարտապանի կողմից սնանկության գործով կառավարչին ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) պարտապանի կողմից սնանկության գործով կառավարչին ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

 

 

Ռ. Բադասյան

 

 

Հավելված N 1

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 102-Ն հրամանի

 

Ձ Ե Վ

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

 

ՀՀ սնանկության դատարանում հարուցված թիվ ————— սնանկության գործի շրջանակում, ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածով, պարտապան`

 

____________________________________________________________________________________________

ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն

 

____________________________________________________________________________________________

բնակության հասցե, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում), բջջ. հեռախոսի համար, անձնագրի սերիա և համար (նույնականացման քարտի համար), սոցիալական քարտի համար/հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում)

 

____________________________________________________________________________________________

իրավաբանական անձի անվանում, ՀՎՀՀ և պետական գրանցման համար, գտնվելու վայրի հասցե, էլեկտրոնային փոստի հասցե / հայտարարագիր տվողի (իրավաբանական անձի ներկայացուցչի) անուն, ազգանուն, պաշտոն

 

ներկայացնում է սույն հայտարարագիրը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում` պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի, դեբիտորական պարտավորությունների, դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների մասին։

 

Առդիր՝ «  » թերթ:

«_____»__________20  թ.

 

Պարտապան` ____________________________________________________________________________

 /անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում, ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն/

 

ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

NN
h/h

Գտնվելու վայրը(հասցեն)

Տեսակը, նշանակությունը (բնակելի, հասարակական
արտադրական, այլ)

Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն), ծանրաբեռնվածությունը (գրավ, վարձակալություն, սերվիտուտ, այլ)

Մակերեսը (քմ, հա)

1

       

2

       

2. ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՐԱՆՍՊՈՐՏ

NN
h/h

Անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը

Թողարկման տարեթիվը

Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն), ծանրաբեռնվածությունը (գրավ, վարձակալություն, սերվիտուտ, այլ)

Ծանոթություն

1

       

2

       

3. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ, ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

NN
h/h

Արժեթղթեր թողարկողը (տրամադրողը)

Տեսակը

Անվանական արժեքը
(գումարը)

Ծանոթություն

1

       

2

       

4. ԲԱԺՆԵՄԱՍԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

NN
h/h

 Կազմակերպության անվանումը

Տեսակը

Արժեքը

Ծանոթություն

1

       

2

       

5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՀՆԱՈՃ ԻՐԵՐ

NN
h/h

Մշակութային արժեքի անվանումը

Ստեղծման ժամանակաշրջանը

Գտնվելու վայրը

Քանակը

Ծանոթություն

1

         

2

         

6. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ ԵՎ ՊԵՐՃԱՆՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ

NN
h/h

 Գտնվելու վայրը

Գույքի տեսակը

Քանակը և քաշը

Ծանոթություն

1

       

2

       

7. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

NN
h/h

Արժույթ

Գումարի չափը

Ծանոթություն

1

     

2

     

8. ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

NN
h/h

Տեսակը

Քանակը

Ծանոթություն

1

     

2

     

9. ԳՅՈՒՂՄԹԵՐՔ

NN
h/h

Անվանումը

Քաշը (տոննա, կգ)

Ծանոթություն

1

     

2

     

10. ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ՆՊԱՍՏՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

NN
h/h

Տեսակը

Գումարի չափը

Ծանոթություն

1

     

2

     

11. ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԳՈՒՅՔ

NN
h/h

Գույքի գտնվելու վայրը

Գույքի տեսակը

Քանակը

Ծանոթություն

1

       

2

       

12. ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔ

NN
h/h

Պահանջի իրավունքի տեսակը

Պահանջը հիմնավորող փաստաթուղթ

Պարտավոր անձի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայրը

Պահանջի չափը

1

       

2

       

13. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NN
h/h

Տեսակը

Պարտավորության չափը

Մարման ժամկետը

Ծանոթություն

1

       

2

       

14. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՍԱԿԱՅՆ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԳՈՒՅՔ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

NN
h/h

Գտնվելու վայրը

Գույքի, գույքային իրավունքի տեսակը

Իրավահաստատող փաստաթղթի տեսակը և տվյալները

1

     

2

     

15. «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

NN
h/h

Գործարքի տեսակը, առարկան

Գործարքի կատարման ժամանակահատվածը

Գործարքի կողմը

Գործարքի առարկայի իրացման արժեքի և շուկայական արժեքի տարբերությունը (առկայության դեպքում)

Ծանոթություն

1

         

2

         

1. Պարտապանի կողմից ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Պարտապան` ___________________________________________________________________________

 /անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում, ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն/

 

«_____»__________20  թ.

 

 

Հավելված N 2

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 102-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 20 օրվա ընթացքում պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի, գույքային իրավունքների, այդ թվում` պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի, դեբիտորական պարտավորությունների, դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների մասին հայտարարագիրը սնանկության գործով կառավարչին (այսուհետ՝ կառավարիչ) ներկայացնելու կարգը:

2. Պարտապան իրավաբանական անձի անունից հայտարարագիրը ներկայացնում է գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով, իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով իրավասու ճանաչված անձը:

3. Պարտապանը հայտարարագրին կից կառավարչին է ներկայացնում սույն հրամանի հավելված 1-ում սահմանված և պարտապանի կողմից լրացված գույքի և գույքային իրավունքների մասին ապացույցներ, որոնք համարվում են հայտարարագրի անբաժանելի մասը: Ներկայացվող փաստաթղթերը համարակալվում են, և էջերի քանակի մասին նշում է կատարվում ներկայացվող հայտարարագրում:

4. Իրավաբանական անձը հայտարարագրին կից ներկայացնում է նաև իր գործունեության վերջին հաշվեկշիռը, գույքացանկը, առկայության դեպքում` դրամարկղային գրքի տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը:

5. Հայտարարագրի ցուցանիշներն ամբողջական լրացված են համարվում, եթե.

1) սահմանված բաժիններից յուրաքանչյուրում լրացված վերջին տողին հաջորդող չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրված է գծիկ.

2) հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրված է հայտարարատուի ստորագրությունը:

6. Հայտարարատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատուի կողմից հայտարարագրում նշվում է իր բաժնեմասի չափով:

7. Հայտարարագրի համապատասխան բաժիններում «գտնվելու վայր», «քանակ», «քաշ» սյունակներում լրացվում է հայտարարագրման ենթակա գույքի համապատասխանաբար հասցեն, քաշը (տոննա, կգ և այլն), քանակը (հատ):

8. «Անշարժ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Տեսակը, նշանակությունը (բնակելի, հասարակական, արտադրական, այլ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող անշարժ գույքի տեսակը` շենքի, շինության, հողամասի - բնակելի (մարդկանց բնակության համար նախատեսված` բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված), հասարակական (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող).

2) 4-րդ` «Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն), ծանրաբեռնվածությունը (գրավ, վարձակալություն, սերվիտուտ, այլ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, ինչպես նաև այդ գույքով առկա ծանրաբեռնվածությունը՝ գրավ, վարձակալություն, սերվիտուտ և այլն՝ նշելով համապատասխան իրավական հիմքը (պայմանագրի կնքման ամսաթիվ, կողմեր, համապատասխան որոշման վավերապայմաններ): Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

3) 5-րդ «Մակերեսը (քմ, հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող անշարժ գույքի մակերեսը` քառակուսի մետրերով կամ հեկտարով:

9. «Փոխադրամիջոցներ, շինարարական, գյուղատնտեսական և այլ տրանսպորտ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի (ավտոմոբիլային տրանսպորտային միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, օդային և ջրային փոխադրամիջոց, ինչպես նաև այլ` շինարարական, գյուղատնտեսական տեխնիկա, այսուհետ` փոխադրամիջոց) լրիվ անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը.

2) 3-րդ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի թողարկման (արտադրության) տարեթիվը.

3) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն), ծանրաբեռնվածությունը (գրավ, վարձակալություն, սերվիտուտ, այլ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն, ինչպես նաև այդ գույքով առկա ծանրաբեռնվածությունը՝ գրավ, վարձակալություն, սերվիտուտ և այլն՝ նշելով համապատասխան իրավական հիմքը (պայմանագրի կնքման ամսաթիվ, կողմեր, համապատասխան որոշման վավերապայմաններ): Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

10. «Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Արժեթղթեր թողարկողը (տրամադրողը)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող պարտատոմսը, բաժնետոմսը, արժեթուղթը թողարկողի լրիվ անվանումը.

2) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող`

ա) պարտատոմսի տեսակը` պարտատոմս ըստ ներկայացնողի կամ պարտատոմս անվանական, կամ պարտատոմս գրավով ապահովված, պարտատոմս երաշխավորությամբ ապահովված, կամ պարտատոմս առանց ապահովման, կամ այլ բաժնետոմս,

բ) բաժնետոմսի տեսակը` բաժնետոմս ըստ ներկայացնողի կամ բաժնետոմս անվանական, կամ բաժնետոմս ազատ շրջանառու, կամ բաժնետոմս սահմանափակ շրջանառու, կամ բաժնետոմս հասարակ, կամ բաժնետոմս արտոնյալ, կամ այլ բաժնետոմս,

գ) այլ արժեթուղթ.

3) 4-րդ «Անվանական արժեքը (գումարը)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի, այլ արժեթղթի մեկ հատի անվանական արժեքը` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով, իսկ անվանական արժեք չունեցող արժեթղթերի դեպքում 4-րդ սյունակում դրվում է «-» նշանը:

11. «Բաժնեմասեր և այլ մասնակցություն կազմակերպություններում» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն իրավաբանական անձի անվանումը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում հայտարարատուն ներդրում է կատարել կամ ունի մասնակցություն.

2) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված կազմակերպությունում հայտարարատուի մասնակցության տեսակը կամ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրումը.

3) 4-րդ «Արժեքը» սյունակում լրացվում է 3-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուի մասնակցության (ներդրման) արժեքը` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

12. «Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Մշակութային արժեքի անվանումը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող մշակութային արժեքների և հնաոճ իրերի անվանումը` առանձին-առանձին.

2) 3-րդ «Ստեղծման ժամանակաշրջանը» սյունակում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակաշրջանը կամ դարը կամ տարեթիվը.

3) 6-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի հեղինակի անունը, ազգանունը (կեղծանունը):

13. «Թանկարժեք մետաղ և պերճանքի առարկաներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 3-րդ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է առարկայի տեսակը:

14. «Դրամական միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Արժույթ» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող դրամական միջոցների արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի և այլն,

2) 3-րդ «Գումարի չափը» սյունակում լրացվում է դրամական միջոցների չափը դրամային արտահայտությամբ՝ առանձին տողերով (թվերով և բառերով):

15. «Ընտանի կենդանիներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ` «Տեսակը» սյունակում լրացվում են տնային կենդանիների տեսակների անվանումը.

ա) խոշոր եղջերավոր անասուններ (կովեր, եզներ, գոմեշներ, մոզիներ, հորթեր, ձիեր և այլն).

բ) մանր եղջերավոր անասուններ (ոչխարներ, այծեր և այլն).

գ) այլ տնային կենդանիներ (խոզեր, խոճկորներ, թռչուններ և այլն).

2) 4-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակում նշված կենդանիների տարիքը, մոտավոր քաշը և արժեքը:

16. «Գյուղմթերքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Անվանումը» սյունակում լրացվում է գյուղմթերքների անվանումը (տեսակը) (ցորեն, գարի, ծիրան, կարտոֆիլ և այլն):

17. «Աշխատավարձ, նպաստներ, կրթաթոշակներ, կենսաթոշակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուի յուրաքանչյուր ամիս ստացվող դրամական փոխհատուցման տեսակը (աշխատավարձ, նպաստ, կենսաթոշակ, կրթաթոշակ),

2) 3-րդ «Գումարի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական փոխհատուցման տեսակի չափը:

18. «Բռնագանձման ենթակա այլ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով

1) 3-րդ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է գույքի տեսակը, բացառությամբ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված գույքերի տեսակների:

2) 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող` բռնագանձման ենթակա այլ գույքի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

19. «Պահանջի իրավունք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Պահանջի իրավունքի տեսակը» սյունակում լրացվում է պահանջի իրավունքի տեսակի անվանումը (դատական ակտ, պայմանագիր, գրավ, ռեգրես),

2) 3-րդ «Պահանջը հիմնավորող փաստաթուղթ» սյունակում լրացվում են 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պահանջը հիմնավորող փաստաթղթերը, դրանց ռեկվիզիտները,

3) 4-րդ «Պարտավոր անձի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայր» սյունակում լրացվում է այն ֆիզիկական անձի անուն, ազգանուն, բնակության վայրը կամ այն իրավաբանական անձի անվանումը և ՀՎՀՀ-ն, ում հանդեպ հայտարարագիր տվողն ունի 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պահանջի իրավունք,

4) 5-րդ «Պահանջի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պահանջի իրավունքի տեսակի չափը՝ դրամային արտահայտությամբ:

20. «Դեբիտորական պարտավորություններ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է դեբիտորական պարտավորության ծագման հիմքը և իրավահարաբերության բնույթը,

2) 3-րդ «Պարտավորության չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պարտավորության չափը դրամական արտահայտությամբ,

3) 4-րդ «Մարման ժամկետը» սյունակում լրացվում է պարտավորության կատարման վերջնաժամկետը,

4) 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում են պարտավորության կողմերի տվյալները:

21. «Դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույք և գույքային իրավունք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Գույքի, գույքային իրավունքի տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող գույքի, գույքային իրավունքի տեսակը.

2) 4-րդ «Իրավահաստատող փաստաթղթի տեսակը և տվյալները» սյունակում լրացվում են գույքի և գույքային իրավունքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթի տեսակը (դատական ակտ, ժառանգության վկայագիր կամ այլ իրավահաստատող փաստաթուղթ), իրավահաստատող փաստաթղթի կազմման կամ կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և անհրաժեշտ այլ տվյալներ:

22. «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված գործարքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Գործարքի տեսակը, առարկան» սյունակում լրացվում է գործարքի տեսակի անվանումը՝ գույքի փոխանցում, օտարում, հատուցելի, անհատույց և գործարքի առարկան,

2) 3-րդ «Գործարքի կատարման ժամանակահատվածը» սյունակում լրացվում է գործարքի (փոխանցման) կատարման ամիսը, ամսաթիվը և տարին,

3) 4-րդ «Գործարքի կողմը» սյունակում լրացվում են գործարքի մյուս կողմի վերաբերյալ տվյալները.

4) 5-րդ «Գործարքի առարկայի իրացման արժեքի և շուկայական արժեքի տարբերությունը (առկայության դեպքում)» սյունակում լրացվում է գործարքի (փոխանցումների, օտարումների) հետևանքով պարտապանին պատճառված վնասի չափը` «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով.

5) 6-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է, եթե առկա է «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը, հակառակ դեպքում 5-րդ սյունակում դրվում է «-» նշանը:

23. Հայտարարագրում համապատասխան գույքին վերաբերող «Ծանոթություն» սյունակում կարող է նշում կատարվել այդ գույքի՝ արագ փչացող կամ «Սնանկության մասին» օրենքի իմաստով պահպանման էական ծախսեր պահանջող գույք հանդիսանալու մասին՝ համապատասխան հիմնավորումներով:

24. Հայտարարագիրը կառավարչին կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրությամբ կամ փաստաթղթի սքանավորված տարբերակով նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ կառավարչի նշած այլ էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով: Էլեկտրոնային եղանակով ուղարկելու անհնարինության դեպքում այն կարող է ներկայացվել թղթային տարբերակով՝ հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստային առաքմամբ՝ կառավարչի գործունեության վայրի կամ նրա կողմից նշված այլ հասցեով:

25. Հայտարարագիրը ամբողջական լրացված չլինելու դեպքում կառավարիչն այդ մասին տեղեկացնում է հայտարարատու անձին՝ պահանջելով իր սահմանած ժամկետում ներկայացնել հայտարարագրի շտկված (լրամշակված) տարբերակը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան